Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան
АналитикаՀայաստանի իշխանությունները երեկ հերթական ապօրինությունն են արել սփյուռքահայերի նկատմամբ։ Ֆրանսիայում հայտնի լրագրող Լեո Նիկոլյանին երեկ պարզապես արգելել են մուտք գործել Հայաստանի տարածք։
Բավական էքսցենտրիկ լրագրողը, որը հայտնի է իր սկանդալային հայտարարութոյւններով և լուրջ ազդեցություն ու հեղինակություն է վայելում ֆրանսահայ համայնքում, հայտարարել է, որ որևէ տեղ չի գնալու և հացադուլ է սկսում հենց օդանավակայանի տարածքում։
Նիկոլյանն, իհարկե, առաջին մարդը չէ, որին գործող իշխանություններն արգելում են մուտք գործել Հայաստանի տարածք։ Ավելի վաղ արգելքի էր հանդիպել նաև ֆրանսահայ հայտնի գործիչ Մուրադ Փափազյանը, ինչպես և Նիդեռլանդների ՀՅԴ երկու անդամներ՝ հայր և դուստր։ Հայաստանի դատարանները, ի տարբերություն գործող իշխանությունների, փոքր ինչ ավելի «պատվով» են գտնվել ու վերացրել նրանց մուտքի արգելքը։
Ըստ երևույթին, դատարանը նման որոշում կկայացնի նաև Լեո Նիկոլյանի նկատմամբ, բայց այն նստվածքը, որ Սփյուռքը զգում է փաշինյանական վարչախմբի գործողությունների հետևանքով, ծանր ազդեցություն է գործելու։
Մարդկանց, ըստ էության, արգելում են գալ իրենց հայրենիք զուտ այն պատճառով, որ համարձակվել են քննադատել Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների դավաճանական քաղաքականությունը, ընդ որում, այդ ամենն արվում է ապօրինաբար, առանց որևէ պարզաբանում տալու։
Հայկ Դավթյան