Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է.
Որոշ ժամանակ առաջ բավական մեծ աղմուկ բարձրացրեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի առաջարկը՝ ստեղծել Ազգային հպարտության հանրային տրիբունալ, քանի որ Հայաստանում գործող դատական համակարգն ունակ չէ գնահատական տալ կոնկրետ երկրի ղեկավարի գործունեությանը։
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ Հայաստանին շրջապատող վտանգների պայմաններում մեր պետության ներքին իրավիճակի համար պատասխանատվություն պետք է ստանձնեն և պատժեն գործող իշխանություններին իրենց դավաճանական քաղաքականության համար, ընդ որում՝ տրիբունալի կազմում պետք է ընդգրկվեն ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհից հայեր։ Ճիշտ է, որպես օրինակ Արշակ Կարապետյանը հիշեցրել էր «Նեմեսիս» գործողությունը և Սողոմոն Թեհլերյանին, երբ գերմանական դատարանն արդարացրել էր ազգային հերոսին, միևնույն ժամանակ նա հավելել էր. «Քանի որ գործ ունենք հայի հետ և խոսում ենք հայի մասին, դեմ ենք հայի արյուն թափելուն, բայց անպայման պետք է պատժի ձև գտնել»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս գործընթացն արդեն բավական ակտիվ առաջ է ընթանում։ Ի մասնավորի, մեր աղբյուրը փոխանցում է, որ տարբեր ոլորտներից անվանի հայեր ներգրավված են Ազգային հպարտության հանրային տրիբունալի աշխատանքներին։ Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ առաջիկայում լրջագույն միջոցառումներ են նախապատրաստում։ «Տրիբունալի շարժիչ մասը արդեն իսկ գործի է գցվել, և դրանում ներգրավված են Սփյուռքից անվանի իրավաբաններ, զինվորականներ, պատմաբաններ»։ Մեզ հետ զրույցում Արշակ Կարապետյանը հաստատեց այս տեղեկությունները և նշեց, որ հենց նման հանրային տրիբունալը իրավունք և պատասխանատվություն կարող է ստանձնել պատժելու Հայաստանի Հանրապետությանը արհավիրք բերած փաշինյանական իշխանությանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում