Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ երկուշաբթի գերատեսչություն է կանչվել հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Սեմյոն Գրիգորիևը։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Ռուսաստանի տարածքում Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ «ընդգծված բացասական վերաբերմունքի դրսևորման զանգվածային դեպքերի» առնչությամբ։
Արտաքին գործերի նախարարությունը նաև հայտարարել է Ռուսաստանում իր քաղաքացիների իրավունքների և ազատությունների «համատարած ոտնահարման» մասին։
«Նոտայում նշվում է, որ նման գործողությունները կիրառվում են բացառապես Տաջիկստանի քաղաքացիների նկատմամբ, ինչը սկզբունքորեն անհամատեղելի է ռուս-տաջիկական հարաբերությունների ոգուն և ավանդույթներին», - ասվում է գերատեսչության թելեգրամյան հաղորդագրության մեջ: