ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 ԱՊՐԻԼԻ). Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը Երևանում. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ջազի համաշխարհային օր, Վիետնամ՝ Հաղթանակի օր, Իրան՝ Պարսից ծոցի ազգային օր, Մեքսիկա՝ Երեխայի օր, Ռուսաստան՝ Հրշեջի օր, Շվեդիա՝ Թագավորի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1941– վախճանվել է Վանի հերոսամարտի հրամանատարներից մեկը՝ նկարիչ և հասարակական գործիչ Փանոս Թերլեմեզյանը։
1951-ծնվել է մանրէաբան Կարապետ Անդրանիկյանը։
1978-ծնվել է հայ խորհրդային բժիշկ-վարակաբան Ռաֆայել Մանվել յանը։
1991-Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ԽՍՀՄ Կենտկոմի հրամանով սկսվել է «Օղակ» օպերացիան, որի ժամանակ խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուժերը սկսել են հայ բնակչության արտաքսումը Ադրբեջանական ԽՍՀ Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերից։ Զոհվել են Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության ղեկավար, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը, Հրազդանի ջոկատի հրամանատար Հրաչ Դանիել յանը։
1993 – ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը ընդունել է 822 բանաձևը, որը վերաբերել է Արցախյան ազատամարտին և նախատեսել է հայկական ուժերի դուրսբերում Լեռնային Ղարաբաղի տարածքից։
2001-Երևանում կայացել է Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որը ղեկավարել է Լորիս Ճգնավորյանը:
2006-Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում հայերի միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի արդյունքում երեք ծանր վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
2012-Երևանի Մաշտոցի պուրակում ոստիկանների և բնապահպանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 10-ից ավելի ակտիվիստ ստացել է վնասվածքներ։
2018-Ազգային ժողովում տեղի են ունեցել ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները խորհրդարանականների հետ: Խորհրդարանի «Ծառուկյան» դաշինքը որոշել է միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին, իսկ Հանրապետական խմբակցությունը որոշել է չխոչընդոտել խորհրդարանում մյուս երեք ուժերի միասնական թեկնածուի ընտրությանը։
1919-հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը։
ԱՇԽԱՐՀ
1642-ծնվել է Ռուսաստանի ազգային հերոս, ռազմական և քաղաքական գործիչ Դմիտրի Պոժարսկին։
1722- «New England Courant» թերթում առաջին անգամ հիշատակվել է բիլիարդ խաղը։
1777-ծնվել է գերմանացի մաթեմատիկոս, աստղագետ և ֆիզիկոս Կարլ Ֆրիդրիխ Գաուսսը։
1789- ԱՄՆ-ի առաջին նախագահ է միաձայն ընտրվել Ջորջ Վաշինգտոնը։
1803-ԱՄՆ-ը Ֆրանսիայից գնել է ֆրանսիական Լուիզիանան՝ մեկ ակրը չորս ցենտով։
1838-Նիկարագուան անջատվել է Կենտրոնաամերիկյան ֆեդերացիայից։
1854-սկսել է գործել առաջին երկաթուղին Բրազիլիայում։
1871-Արիզոնայի նահանգի Կեմպ-Գրանտ ֆակտորիայում տեղի է ունեցել սպանդ, որի արդյունքում զոհվել է 144 արիվայպա հնդիկ։
1883-ծնվել է չեխ գրող-երգիծաբան Յարոսլավ Հաշեկը։
1883-վախճանվել է իմպրեսիոնիզմի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեն։
1893-ծնվել է Գերմանիայի արտգործնախարար (1938—1945) Իոհիմ ֆոն Ռիբենտրոպը։
1900-ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Հավայան կղզիները։
1941-Բավարիայի դպրոցներում արգելվել է կրել խաչեր։
1945-Ադոլֆ Հիտլերը և Եվա Բրաունը ինքնասպանություն են գործել։
1970-Վիետնամական պատերազմի ընթացքում ԱՄՆ-ի բանակը մտել է Կամբոջայի տարածք։
1975-Սայգոնը գրավվել է հյուսիսվիետնամական զորքերի կողմից, որով ավարտվել է պատերազմը։
2019-Ճապոնիայի կայսր Ակիհիտոն հրաժարվել է գահից։
2021-Իսրայելում Մերոնպ սարի վրա ամենամյա ուխտագնացության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով զոհվել է 45 մարդ:
2023 -վախճանվել է հայտնի ռուս մոդելիեր Վյաչեսլավ Զայցևը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում