Մայիսի 2-ին համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ․ Արտավազդ Ալավերդյան
Блог Վանաձորի ավագանիի «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի վանաձորցիներ,
Տավուշում ստեղծված իրավիճակը բոլորիս է մտահոգում։ Տավուշը միայն տավուշցիներինը չի, այն բոլորինս է, հետևաբար մենք պետք է շարունակենք մեր պայքարը հանուն մեր հայրենիքի։
Մայիսի 2-ին, ժամը 15:00-ին, համայնքապետարանում կազմակերպում եմ քննարկում՝ Տավուշում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հրավիրում եմ ավագանու անդամներին մասնակցելու։
Հուսով եմ մեր գործընկերները կիսում են մեր ժողովրդի մտահոգությունները։