ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (2 ՄԱՅԻՍԻ). Վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը․ «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թյուննոսի համաշխարհային օր, Իրան՝ Ուսուցչի օր, Լեհաստան՝ Դրոշի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1219 –վախճանվել է Կիլիկիայի հայկական թագավորության թագավոր Լևոն Բ-ն:
1900- վախճանվել է հայազգի ռուսաստանցի նկարիչ Իվան Այվազովսկին (Հովհաննես Այվազյան):
1905 –ծնվել է աշխարհագրագետ և մանկավարժ Կամսար Ավետիսյանը:
1916 –ծնվել է խորհրդահայ կինոռեժիսոր և օպերատոր Գավրիիլ Եգիազարովը (Եղիազարյան):
1949 –ծնվել է ֆրանսահայ անվանի կինոգործիչ Ալեն Թերզյանը:
1965 – վախճանվել է գրող Հրաչյա Քոչարը:
2003-կառավարության որոշմամբ, 5 միլիարդ դրամ է հատկացվել նախորդ տարիներին գոյացած աշխատավարձերի պարտքերը մարելու նպատակով:
2005- «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությունը դադարեցրել է էլեկտրաէներգիայի արտահանումը Վրաստան՝ պատճառաբանելով Հայաստանում ամերիկյան դոլարի արժեզրկումը:
2007- մի քանի հազար մարդ մասնակցել է ընդդիմադիր երեք ուժերի` «Իմպիչմենտ» դաշինքի, «Հանրապետություն» և «Նոր ժամանակներ» կուսակցությունների հանրահավաքին, որի բանախոսները պնդել են, թե՝ «2003-ը չի կրկնվելու»:
2008- վերաբացվել է Հանրապետության հրապարակի վերանորոգված Յոթնաղբյուր ցայտաղբյուրը: Ցայտաղբյուրի կենտրոնական մասում տեղադրվել է կողմնացույց և արևի ժամացույց:
2013- Ազատության հրապարակում «Բարգավաճ Հայաստանն» անցկացրել է բազմամարդ հանրահավաք:
2017- Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը դարձել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար:
2018- վաղ առավոտից ցուցարարները փակել են մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական, ինչպես նաև «Զվարթնոց» օդանավակայան տանող փողոցները:
2022-վաղ առավոտյան Երևանի տարբեր հատվածներում ընդդիմության ներկայացուցիչներն ու աջակից քաղաքացիները ճանապարհներ են փակել, իրականացրել անհնազանդության խաղաղ ակցիաներ, բերման և ծեծի են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ։
ԱՇԽԱՐՀ
1312 - Հռոմի պապ Կլիմենտ 5-րդը Տամպլիերների օրդենի ունեցվածքը փոխանցել է Գոսպիտալիերների օրդենին:
1509 -իսպանացիները հիմնադրել են Սան Խուան քաղաքը, որը ներկայում Պուերտո Ռիկոյի մայրաքաղաքն է:
1668 -Ֆրանսիայի և Իսպանիայի միջև կնքվել է առաջին՝ Աախենյան հաշտության պայմանագիրը:
1703 -Մոսկվայում լ յութերական պաստոր Էրիստ Գլ յուկը հիմնադրել է առաջին գիմնազիան Ռուսաստանում:
1729 -ծնվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը:
1808 -Պիրենեյան թերակղզու պատերազմի ժամանակ Մադրիդի բնակիչները ապստամբություն են բարձրացրել ֆրանսիական օկուպացիայի դեմ:
1834 -ծնվել է գերմանացի կոնստրուկտոր և հրաձգային զենքի ստեղծող Վիլհելմ Մաուզերը:
1857 -Ֆելիքս դյու Տամպլը արտոնագիր է ստացել շասսի, պտուտակ և շոգեշարժիչ ունեցող ինքնաթիռի համար:
1919 -ԱՄՆ-ում բացվել է առաջին ուղևորատար ավիագիծը: «Mercury Air Service» ավիաընկերությունը քաղաք JunkersLarsen JL-6 ինքնաթիռով սկսել է կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնել Լոս Անջելեսից Սանտա Կալինա կղզու Սան Դիեգո:
1930 -դրվել է Գորկու ավտոմոբիլային գործարանի հիմնաքարը, որը շահագործման է հանձնվել 1932 թվականի առաջին օրը:
1933 -Գերմանիայում արգելվել են բոլոր տեսակի արհմիությունները, ձերբակալվել են դրանց ղեկավարները, ստեղծվել է «Գերմանիայի աշխատանքային ճակատ» կազմակերպությունը:
1941 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է բրիտանական զինված ուժերի ստրատեգիական օպերացիան Իրաքի բանակի նկատմամբ:
1955 -Հնդկաստանի խորհրդարանը օրենք է ընդունել, ըստ որի, արգելվել է դիսկրիմինացիան ըստ կաստային պատկանելության:
1989 -հունգարացի զինվորականներն սկսել են ապամոնտաժել Ավստրիայի հետ սահմանին ստեղծված փշալարե պատնեշը:
1995 -բոսնիացի սերբերը սկսել են հրթիռային հարվածներ հասցնել Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբին:
2011 -ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ոչնչացրել են թիվ մեկ ահաբեկիչ համարվող Ուսամա բեն Լադենին:
2015 -վախճանվել է խորհրդային և ռուսական բալետի պարուհի Մայա Պլիսեցկայան:
2020- Վենեսուելական մի գաղութում զանգվածային անկարգությունների հետևանքով ավելի քան 40 բանտարկյալ է գնդակահարվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում