Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մայիսի 1-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ 42-ամյա Սահակ Ն․-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ Ղարիբջանյան գյուղի 17-րդ փողոցի կենտրոնական խաչմերուկում՝ մատուռի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ 9-ամյա Հայկ Ղ․-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկված երեխան, շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի վայր են ժամանել մեծ թվով իրավապահներ, փորձաքրեագետ, քննիչներ:
Ըստ սկզբնաղբյուրի՝ վարորդը դեպքի վայրից ինքնակամ ներկայացել է ոստիկանության Ախուրյանի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Շիրակի մարզային քննչական վարչություն։
Դեպքի վայրում վարորդը հրաշքով է փրկվել, քանի որ մի քանի գյուղացիներ, երբ լսել են, որ երեխան մահացել է, փորձել են նրա հետ հաշվեհարդար տեսնել, անգամ ցանկացել՝ ավտոմեքենան հրկիզել, սակայն այդ ամենը իրավապահները կանխել են:
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ախուրյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։