Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան):
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարություն է արել Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ, հայտնում է azattyq.org կայքը։
«Ես ողջունում եմ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության համաձայնությունը, ղազախական կողմի առաջարկով, երկու պետությունների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտաքին գործերի նախարարների միջև բանակցություններ վարելու վերաբերյալ»,- ասել է նա։
Ուղերձում նշվում է այս միջոցառման անցկացման կարևորությունն Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվել է պատմական Ալմա-Աթայի հռչակագիրը, որը ստեղծեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական սահմանների որոշման սկզբունքները։
«Ես ելնում եմ նրանից, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր և երկարաժամկետ խաղաղության շուտափույթ հաստատմանը»,- ասել է Տոկաևը։
Նախօրեին Ղազախստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում բանակցություններին, դրանց անցկացման ժամկետը կհայտարարվի ավելի ուշ: