Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների ստեղծած տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա նշել է, որ Պուտինը կարծում է, որ Արևմուտքը կարող է պառակտվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Հնարավո՞ր է Պուտինին կանգնեցնել, դա անհրաժեշտ է, դա միանգամայն անհրաժեշտ է, քանի որ նա ավելի հեռուն կգնա: Մենք բոլորս սովորել ենք Խորհրդային Միության պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է, թե նա ուր կգնա հաջորդիվ: Նա չի ցանկանում զրկվել այն կյանքից, որը կառուցել է Կրեմլում, ուստի միանգամայն պարզ է, թե ում հետ ենք մենք կռվում», - եզրափակել է Զելենսկին։