Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանի դատարանը կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆին դատապարտել է ութ տարվա ազատազրկման, ինչպես սահմանել տուգանք և ունեցվածքի բռնագրավում։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse (AFP)՝ հղում կատարելով ռեժիսորի փաստաբանին։
Գործակալությունը նշում է, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռասուլոֆի «Սրբազան թզի սերմը» (2024) ֆիլմն ընտրվել է Կաննի կինոփառատոնին մասնակցելու համար։
Ռասուլոֆն ազատազրկման է դատապարտվել հրապարակային հայտարարություններ անելու և ֆիլմեր նկարահանելու համար, որոնք, ըստ դատարանի, արվել են «երկրի անվտանգության դեմ հանցագործություն կատարելու նպատակով», ասել է նրա փաստաբանը։
Իրանցի կինոռեժիսորն իր վերջին պատիժը կրել է 2022-2023 թվականներին և վաղաժամկետ ազատ է արձակվել առողջական պատճառներով, գրում է AFP-ն։
Ռասուլոֆը բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է և հավակնորդ։ 2020 թվականին Բեռլինի կինոփառատոնում նա ստացել է Ոսկե արջ՝ «Չար չկա» (2020) ֆիլմի համար։ Նրա նոր՝ «Սրբազան թզի սերմը» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Կաննի կինոփառատոնում, որը կանցկացվի մայիսի 14-ից 25-ը։