Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վաղ առավոտյան՝ ժամը ութից, քաղաքացիները Երևանի տարբեր փողոցներում խաղաղ անհնազանդություն ակցիաներ են իրականացնում։
Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի։ Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՆԳՆ-ից։
Ոստիկանությունը բերման է ենթարկել քաղաքացիներին ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հիմքով։ Այս պահին փակ փողոցներ չկան։
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքի ժամանակ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ այսօր առավոտյան ժամը ութից պետք է Հանրապետության բոլոր շրջաններում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնել, ապա նշեց, որ հանրահավաք չեն անցկացնի, փոխարենը նա հայտարարեց, որ ամեն օրվա ավարտին կհանդիպենք Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելու օրը և հայտարարելու հաջորդ օրվա անելիքների մասին։