ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»
Общество![ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՅԻՍԻ). Առաջին խոտհնձիչները, գրամոֆոնային առաջին սկավառակները, առաջին ուղղաթիռային հրապարակը. «Փաստ»](/timthumb.php?src=disc/18-05-24/5422f40fe41519a011e0354261d74f5b.jpg&w=780)
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Թանգարանների միջազգային օր, Հաիթի՝ Դրոշի օր, Դանիա՝ Դյուբբելի ճակատամարտի օր, Ղրիմ՝ Դեպորտացիայի զոհերի օր, Թուրքմենստան՝ Վերածննդի և Մեխտիմկուլի Ֆրագիի պոեզիայի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1897-ծնվել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանը։
1910-ծնվել է արձակագիր, թարգմանչուհի Նորա Ադամյանը։
1918-Երևանի քաղաքային խորհուրդը ընդլայնված նիստում ընդունել է Երևանի քաղաքագլուխ Թադևոս Թոշյանի առաջարկությունը՝ քաղաքն առանց դիմադրության թուրքերին հանձնել, բայց Երևանի ազգային խորհուրդը՝ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, կտրուկ դեմ է հանդես եկել և բեկանել այդ որոշումը:
1981-վախճանվել է ամերիկահայ գրող Վիլ յամ Սարոյանը։
1992-Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները գրավել են Բերձոր (Լաչին քաղաքը)՝ ճանապարհ բացելով Հայաստանի Հանրապետությունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Մոլդովայի հետ։
2005- Հայաստանի և Վրաստանի սահմանային Բագրատաշեն ավանում բացվել է Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ կառուցված ու կահավորված անցագրային կետի նոր շենքը:
2006- Սոչիում սկսվել են A320 հայկական կործանված օդանավի «սև արկղերի» բարձրացման աշխատանքները, վաղ առավոտից ծով է դուրս եկել ժամանակակից սարքավորումներով զինված «Նավիգատոր» նավը:
2012-Հայ ազգային կոնգրեսը դիմել է Սահմանադրական դատարան` համամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունների պաշտոնական արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
2014-ոստիկանությունը բերման է ենթարկել «Ոչ պուտինիզմին» կարգախոսով ակցիայի երկու մասնակցի՝ Արմեն Ուրիխանյանին և Վարուժան Տրիբունյանին։
2015-կառավարության նախաձեռնած՝ համայնքների խոշորացման հարցով հանրաքվեն Լոռիում և Տավուշում տապալվել է։
2017- Ազգային ժողովի նախագահ է ընտրվել Արա Բաբլոյանը։
2018- Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցներից 87 անձ թունավորվել է և հոսպիտալացվել, հարուցվել է քրեական գործ:
2019- Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փոխել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ որոշելով ազատ արձակել նրան անձնական երաշխավորության դիմաց: Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր են ներկայացրել Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:
2020- Վորոնեժի օդանավակայանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգային ծխախոտների հերթական խոշոր բեռը:
2022-պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը կալանավորվել է իբր Շիրակի և Արարատյան դաշտավայրերի բնակչության ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և նրանց էթնիկ ծագումնաբանությունը կասկածի տակ դնելու շինծու մեղադրանքով։
ԱՇԽԱՐՀ
1048-ծնվել է պարսիկ և տաջիկ բանաստեղծ, մաթեմատիկոս, փիլիսոփա Օմար Խայամը։
1268-եգիպտական մամլուքները գրավել են Անտիոքը։
1291-եգիպտական մամլուքները գրավել են Սուրբ հողում գտնվող խաչակիրների վերջին ամրոց Ակրան։
1565-Օտոմանյան կայսրության կողմից սկսվել է Մալթայական օրդենին պատկանող Մալթա կղզու պաշարումը։
1652-բրիտանական Ռոդ-Այլենդ գաղութում առաջին անգամ ընդունվել է Հյուսիսային Ամերիկայում ստրկությունը արգելող օրենք։
1704-Սանկտ Պետերբուրգի մոտ հիմնադրվել է Կրոնշլոտը՝ Կրոնշտադտ ֆորտը։
1804-Նապոլեոնը հայտարարվել է Ֆրանսիայի կայսր։
1830-ԱՄՆ-ում սկսել են արտադրել առաջին խոտհնձիչները։
1888-ԱՄՆ-ում առաջին անգամ ցուցադրվել են գրամոֆոնային սկավառակները։
1900-Տոնգան ստացել է բրիտանական պրոտեկտորատ։
1915-առաջին անգամ փորձարկվել է «Ամենագնաց» տանկը։
1923-ֆրանսիացի գյուտարար Անտուան Բարնայը ստացել է համարի հավաքման սկավառակով հեռախոսի արտոնագիր։
1935-կործանվել է խորհրդային ամենամեծ՝ «Մաքսիմ Գորկի» ինքնաթիռը, զոհվել է 49 մարդ։
1941-իտալացի հերցոգ Սպոլետոն հայտարարվել է ֆաշիստական Խորվաթիայի թագավոր։
1942-Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական բանակը ոչնչացրել է Կերչի թերակղզում գտնվող խորհրդային բանակի մնացորդները։
1944-սկսվել է Ղրիմի թաթարների արտաքսումը Ղրիմից։
1949-Նյու Յորքում բացվել է առաջին ուղղաթիռային հրապարակը։
1960-երեք հոգևորական հայտարարել է, որ Իռլանդիայի Լոխ Նեսի լճում տեսել են հրեշի։
1974-Հնդկաստանը դարձել է ատոմային զենք ունեցող 6-րդ պետությունը։
1980-Եվրոպական տնտեսական միությունը պատժամիջոցներ է մտցրել Իրանի դեմ։
1996-Թայվանում բուրգ են կառուցել խաղալիք խորանարդիկներից՝ 25,05 մետր բարձրությամբ։
2005-Ռուսաստանում հոսքագծից դուրս է եկել առաջին ԼԱԴԱ «Կալինան»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում