Իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Իրանի ժողովորդին․ Թագուհի Թովմասյան
БлогԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․
«Խորը ցավով տեղեկացա Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձնակազմի, այդ թվում՝ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, Արևելյան Ադրբեջանի նահանգի նահանգապետ Մալեք Ռահմատիի և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմի մահվան մասին:
Կիսելով անդառնալի կորուստների ցավը՝ իմ խորին վշտակցությունն ու անմնացորդ զորակցությունն եմ հայտնում Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի գլխավորությամբ բարեկամ Իրանին ու իր ժողովրդին։ Ուժ, ամրություն և տոկունություն եմ ցանկանում զոհվածների հարազատներին այս դժվարին պահին։