Տե՛ր լինենք հայոց անկախ պետականությանը. «ՀայաՔվե»
БлогՍիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում ենք Հանրապետության տոնը։
106 տարի առաջ մեր նախնիների կերտած սխրանքը Սարդարապատում, Բաշ-Ապարանում, Ղարաքիլիսայում, Սառնաղբյուրում և այլուր թույլ տվեց կերտել հայոց անկախ պետականությունը։
2018 թվականի այս օրը՝ մայիսի 28-ին, հայ ժողովուրդը մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ էր նշում Հայաստանի Հանրապետության 100-րդ տարեդարձը։ Ցավոք, վարչախմբի իշխանության 6 տարիները մեր ժողովրդի կյանքում նշանավորվեցին հուսախաբությամբ, հիասթափությամբ, ներազգային պառակտմամբ, կանխորոշված պատերազմով, հայրենիքի կորստով, էթնիկ զտմամբ, կոռուպցիայով, ոստիկանապետությամբ, իշխանության ուզուրպացիայով, մարդու իրավունքների և ժողովրդավարության սկզբունքների կոպտագույն ոտնահարումներով։
Վարչախմբի հեռացման պահանջով ընթացող Սրբազան պայքարը մեծ հույս է ներշնչում, որ հայ ժողովուրդը հաղթահարելու է իրեն նետված այս դժվար մարտահրավերը, և մոտ ժամանակներում դրվելու են կայուն, կենսունակ պետության, արժանապատիվ խաղաղության հիմքերը, հաղթանակելու է հաշտության ու համերաշխության օրակարգը, և մենք կրկին լծվելու ենք խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի։ Այս ամենը մեր բոլորի միասնական ու մեզնից յուրաքանչյուրի անհատական ջանքն ու պատասխանատվությունն է պահանջում։
Տե´ր լինենք հայոց անկախ պետականությանը։
«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնություն