ԶՊՄԿ-ի և մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ Քաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում
КультураՔաջարանի արվեստի դպրոցի թատերարվեստի բաժինը հյուրախաղերով հանդես եկավ Ֆրանսիայում։ Մարսելի Աբովյան վարժարանի հրավերով քաջարանցի պատանիները՝ Մարսելի «Սահակ Մաշտոց» մշակույթի կենտրոնում, ներկայացրեցին «Լինում է չի լինում» ներկայացումը՝ բեմադրված Հովհաննես Թումանյանի հեքիաթների հիման վրա։ Հյուրախաղերը մեծ արձագանք գտան մարսելահայության շրջանում. համացանցային հարթակում դրվատանքի ջերմ ու հիացմունքի բազմաթիվ գրառումները փաստում են այդ մասին։
Հանդիսատեսի կողմից Քաջարանի արվեստի դպրոցի պատվիրակությունը անչափ ջերմ վերաբերմունքի և բարձր մակարդակի ընդունելության արժանացավ հյուրախաղերի կազմակերպիչների և հանդիսատեսի կողմց։
Հյուրախաղերի շրջանակում քաջարանցի պատանիներն այցելեցին նաև Փարիզ՝ եղան Փարիզի Ատվածամոր տաճարում, Էյֆելյան աշտարակում, զբոսնեցին Ելիսեյան դաշտերում, եղան Մոնմարտր թաղամասում, այցելեցին Պանթեոն, որտեղ հուղարկավորված են Ֆրանսիայի մեծագույն գրողներն ու արվետագետները, Պեր-Լաշեզի գերեզմանատանը եղան Զորավար Անդրանիկի մահարձանի մոտ, այցելեցին Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին, հայկական եկեղեցի և այլն։ Պատանիները եղան հանրահայտ Լուվրի թանգարանում՝ տեսնելով Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզան», Պիկասոյի, Ռենուարի, Վան Գոգի և շատ աշխարհահռչակ նկարիչների ստեղծագորությունները։
Հյուրախաղերը կայացել են Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի աջակցությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և հյուրախաղերին մասնակից երեխաների ծնողների համաֆինանսավորմամբ։
ԱՐԹՈՒՐ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՔԱՋԱՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԻ
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻ ԲԱԺՆԻ ՈՒՍՈՒՑԻՉ