Փաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը. «Փաստ»
Политика«Փաստ» օրաթերթը գրում է.
rtvi.com–ը «Փաշինյանի համար մռայլ իրավիճակ է» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանում բողոքի ցույցեր են ընթանում, ոստիկանությունը բերման է ենթարկում ցուցարարներին: Փողոց դուրս եկած մարդիկ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև դեմ են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը։ Դժգոհներին առաջնորդում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որին ընդդիմությունն արդեն առաջադրել է որպես կառավարության ղեկավարի թեկնածու։ Բողոքի շարժումը ծագեց այն բանից հետո, երբ Երևանն ու Բաքուն համաձայնեցին սկսել սահմանազատումը, սակայն հայկական կողմը «տալով՝ փոխարենը գրեթե ոչինչ չստացավ», rtvi.com-ի հետ զրույցում բացատրել է մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը։ «Քանի որ Հայ առաքելական եկեղեցին դարեր շարունակ պաշտպանել է հայ ժողովրդի շահերը, շարժումը ստացել է նման ձև, առաջնագծում արքեպիսկոպոսն է», - ասել է փորձագետը։
Ըստ Տիգրան Քոչարյանի, այժմ դժվար է կանխատեսել, թե արդյո՞ք բողոքի շարժումը կհասնի հաջողության, թեև «Հայաստանի բնակչության մեծամասնության հույսերը» կապված են դրա հետ, որ նրանք կհաջողեն, և Փաշինյանը հրաժարական կտա։ «2018 թվականից ի վեր Հայաստանն անընդհատ ինչ-որ բան է կորցրել, Լեռնային Ղարաբաղն է ամբողջությամբ կորցրել, իսկ հիմա Տավուշի մարզի պաշտպանությունն է խիստ թուլացել։ Ավելին, 2021-2022 թվականներին Հայաստանը բավականին մեծ տարածքային կորուստներ է ունեցել։ Բայց, չգիտես ինչու, սահմանազատումը սկսվել է Տավուշից, որտեղ ամեն ինչ հանգիստ էր»,ասում է մեդիա փորձագետը։ Տ ա վու շում ընթ ա ցող գոր ծընթ ա ց ը սկզբունքորեն դժվար թե կարելի է անվանել «սահմանազատում և սահմանագծում», քանի որ նախ պետք է խաղաղության պայմանագիր կնքել երկրների միջև, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, ապա նոր անցնել այդ գործընթացին, կարծում է Տիգրան Քոչարյանը։ «Այստեղ լրիվ հակառակն է արվել։ Այս «սահմանազատում» և «սահմանագծում» բառերը հորինվել են հատուկ Փաշինյանի համար, որպեսզի նա կարողանա իր դեմքը փրկել։
Բնականաբար, պետք է լինի սահմանազատում և սահմանագծում, բայց արժանապատիվ հաշտության պայմանագրի կնքումից հետո։ Եվ, ըստ էության, միայն դրանից հետո կողմերը պետք է անցնեն այդ գործընթացին, ընդ որում՝ փոխադարձ, ոչ թե միակողմանի զիջումների հիման վրա, ինչպես արվում է հիմա»,- հավելել է փորձագետը։ «Ժողովրդական սիրո» ալիքով իշխանության եկած վարչապետի ներկայիս իրավիճակը «բավականին մռայլ է», ասել է rtvi. com-ի զրուցակիցը, ոչ ոք դուրս չի գալիս փողոց ի պաշտպանություն Փաշինյանի, մինչդեռ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հավաքում է ամբողջ հրապարակներ։
«Փաշինյանը մի առիթով ասել է, որ եթե իր դեմ հասարակությունը հավաքվի, ինքը հրաժարական կտա։ Հիմա նա չի կատարում իր խոստումները, իսկ սոցհարցումները ցույց են տալիս, որ Փաշինյանի վարկանիշն անցել է անվերադարձելիության կետը և այլևս չի աճում, իսկ նրա վարած քաղաքականությունից դժգոհների թիվը, հատկապես անվտանգության առումով, անընդհատ աճում է։ Ուստի, Փաշինյանի համար իրավիճակը բավականին մռայլ է»,- եզրափակել է Տիգրան Քոչարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում