ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (11 ՀՈԻՆԻՍԻ). Կոլումբոսի երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը, նավթի առաջին արտահանումը, գնացքի ահաբեկչական պայթյունը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ԱՄՆ-ի Հավայան կղզիներ՝ Կամեխամեխի (կղզիների առաջին թագավոր) տոն, Դանիա՝ Թագաժառանգ Հենրիի ծննդյան օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1774-վախճանվել է հասարակական գործիչ Խաչատուր Լազարյանը:
1908-ծնվել է ծագումով հայ գերմանացի խմբավար Ռոլֆ Յակոբը:
1913-ծնվել է խորհրդահայ ճարտարապետ Արմենակ Սարգսյանցը:
1943-ծնվել է ֆրանսահայ հայագետ, հնէաբան Ալեքսանդր Վարդապետյանը:
1964-ծնվել է քանդակագործ Ալեքսանդր Բաբայանը (Բաբունց):
1998-վախճանվել է գրող, բանաստեղծ Գևորգ Էմինը:
1999-Հայաստանի վարչապետ է դարձել Վազգեն Սարգսյանը։
2001-Լոնդոնում կայացել է Սուրբ Եղիշե եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը:
2003-ՀՀԿ-ն, «Օրինաց երկիրը» և ՀՅԴ-ն նախագահ Քոչարյանի նստավայրում ստորագրել են քաղաքական կոալիցիայի հուշագիր:
2004- «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
2008-Հայաստանի խորհրդարանը Կենտրոնական բանկի նախագահ է ընտրել Արթուր Ջավադյանին, որի թեկնածությունն առաջադրել էր Հայաստանի նախագահը:
2009- տեղի է ունեցել նորանկախ Հայաստանի պատմության մեջ մայրաքաղաքի առաջին ընտրված քաղաքապետի՝ Գագիկ Բեգլարյանի երդման հանդիսավոր արարողությունը:
2012-փաստաբաններն իրականացրել են մեկօրյա գործադուլ՝ ի նշան բողոքի՝ Վճռաբեկ դատարանի գործունեության դեմ:
2018- Հայաստանի Հանրապետության վարորդական իրավունքով Ռուսաստանի Դաշնությունում աշխատելն արգելվել է:
2019-Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
ԱՇԽԱՐՀ
1125-խաչակիրները պարտության են մատնել սելջուկներին Ազազեի ճակատամարտում:
1496– Քրիստափոր Կոլումբոսը ավարտել է իր երկրորդ շուրջերկրյա ճանապարհորդությունը: Իսպանիայում նա հայտարարել է, որ գտել է Ասիական մայրցամաքը, բայց իրականում Կոլումբոսը հասել էր Կուբա կղզի:
1580– իսպանացի կոնկիստադորները հիմնել են Բուենոս Այրեսը:
1742- Բենջամին Ֆրանկլինը հայտնագործել է տնտեսող վառարանը:
1770– ծովագնաց Ջեյմս Կուկը հայտնագործել է կորալ յան Մեծ Արգելախութը:
1864– ծնվել է գերմանացի նշանավոր երգահան և դիրիժոր Ռիխարդ Շտրաուսը:
1898-Չինաստանում հայտարարվել է «100-օրյա բարեփոխման» սկիզբը:
1910– ծնվել է ֆրանսիացի հանրահայտ օվկիանոսագետ և ճանապարհորդ Ժակ Իվ Կուստոն՝ ակվալանգի հայտնագործողը:
1930-ամերիկացի կենսաբան Ուիլ յամ Բիբը և ինժեներ Օտիս Բարտոնն իրենց ստեղծած բատիսկաֆով 400 մետր խորացել են օվկիանոսի մեջ:
1940-Նոր Զելանդիան, Ավստրալիան և Հարավաֆրիկյան միությունը պատերազմ են հայտարարել Իտալիային:
1963– Սայգոնում ինքնահրկիզվել է բուդդիստ կրոնավոր Տհիտ Կուանգ Դիկը:
1965– Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը «Բիթլզ» խմբի անդամներին պարգևատրել է Բրիտանական կայսրության շքանշանով:
1973-Լիբիայում ազգայնացվել են ամերիկյան նավթային ընկերությունները:
1975-արտահանվել է առաջին նավթը Հյուսիսային ծովում:
1992-Ռուսաստանում ընդունվել է վաուչերային սեփականաշնորհման ծրագիրը:
1996-Մոսկվայի մետրոպոլիտենի «Տուլա» կայարանի գնացքում իրականացվել է ահաբեկչական պայթյուն:
2010-Կիրգիզիայի Օշի նահանգում տեղի ունեցած գիշերային անկարգությունների արդյունքում զոհվել է 26 և վիրավորվել մոտ 150 քաղաքացի:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում