Հիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը. Ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում
БлогՀիմա հասկանո՞ւմ եք Սերժ Սարգսյանի ղադրը: Երբ ասում ենք` գլուխ մի գովացեք, որ 2018-ը «թավշյա» անցավ, էդ նիկոլիկի շնորհքը չէր, էդ Սերժ Սարգսյանի շնորհքն էր, նեղվում եք: 2008-ի համար միշտ ձեզ ճղել եք, թե իշխանությունը կրակել ա, ուրեմն իշխանությունն ա մեղավոր: Բա հիմա, որ դուք եք իշխանության, էլ իշխանությունը մեղավոր չի՞, գրկում-պաչում եք, որ հայ մարդու արյուն ա թափվում Երևանի կենտրոնում:
Շատերն էլ Սերժ Սարգսյանին մեղադրում են, թե իշխանությունը հանգիստ հանձնեց: Ի՞նչ աներ` սրա նման կրակեր ժողովրդի մե՞ջ, հարյուրներով մարդիկ վիրավորվեի՞ն, անդամահատվեի՞ն` իր աթոռը պահելու համար: Չէ: Ուղղակի հայ էր, չուզեց այլ հայերի արյուն թափվի: Նույնը թեկուզ Վովա Գասպարյանը: Կարող էին ամեն ինչ էլ անել, բայց չարեցին:
Էնպես որ, ամեն ինչ համեմատության մեջ որ դիտարկեք, կհասկանաք, թե ում էիք մերժում ու հիմա ում համար եք հիմա պինդ-պինդ նստել տներում (ցույցի գնացողին, բողոքողին ասելու կարիք չկա, իրենք ամեն ինչ հասկանում են):
Էս ա հայ մարդու և հայ մարդու արյուն տեսնելուց հոգին փառավորվողի տարբերությունը: