Ճապոնիան պատրաստվում է անցնել ճկուն պերովսկիտ արևային մարտկոցների
ОбществоՃապոնիայում սկսվում է առաջադեմ արևային էներգիայի համատարած ներդրման նոր փուլ։ Երկրի առաջատար ընկերությունները, այդ թվում՝ Toshiba-ն, Sekisui Chemical-ը, Panasonic-ը և այլ հսկաները, ինչպես նաև պետական կառույցները, մտադիր են ստեղծել կոնսորցիում պերովսկիտից՝ հազվագյուտ հանքանյութից, պատրաստված ճկուն արևային վահանակների զանգվածային արտադրության, խթանման և կիրառման համար, գրում է ixbt.com-ը:
Ինչպես նշում է Nikkei թերթը, ասոցիացիան կներառի մոտ 150 մասնակից ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածից։ Դրանց թվում կլինեն էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունը, Panasonic Holdings-ը, Aisin-ը, Kaneka-ն, ինչպես նաև Japan Railways-ը՝ Ճապոնիայի գլխավոր երկաթուղային օպերատորը: Ակնկալվում է, որ պերովսկիտային արևային վահանակների օգտագործումը, որոնք մի շարք առավելություններ ունեն ավանդական ֆոտոգալվանային մոդուլների նկատմամբ, կներառվեն երկրի էներգիայի մատակարարման նոր ռազմավարության մեջ: Նման միտք նախագծի ներկա տարբերակում չկա, սակայն այն կավելացվի մինչև 2040 թվականը նախագծվող և մինչև այս տարվա վերջ պատրաստվող փաստաթղթի թարմացված տարբերակում։
Պերովսկիտային ճկուն արևային վահանակների հիմնական առավելությունն այն է, որ դրանք կարող են տեղադրվել այնպիսի ոչ սովորական վայրերում, ինչպիսիք են շենքերի պատերը և պատուհանները, որտեղ կոշտ սիլիցիումային մոդուլների տեղադրումն անհնար է կամ անիրագործելի: Բացի այդ, դրանք գերազանցում են արևային վահանակների անալոգների մեծամասնությանն իրենց էներգիայի փոխակերպման արդյունավետության ու դիմացկունության առումով:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am