Ընդդիմադիր շարժումը հաջողելու համար պետք է վերափոխվի
АналитикаԲաղրամյան պողոտան այսօրվանից արդեն բաց է։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը երեկ երեկոյան հայտնել է, որ իրենք սպառել են 4 օրերի շրջանը։ Հիշեցնենք՝ Գալստանյանը 96 ժամ էր տվել իշխանություններին հրաժարականի համար։ Փաստացի, կարող է տպավորություն ստեղծվել, որ ընդդիմությունը ձախողվել է, ինչը որոշակիորեն օբյեկտիվ է։
Ի վերջո, ինքն իրեն և իր գլխավորած շարքերին նման վերջնագրերի առջև դնելով, ընդդիմադիր շարժումը բավականին լուրջ ռեպուտացիոն կորուստ կարող է ունենալ, իսկ ընդդիմադիր տրամադրված հանրությունն էլ հերթական հիասթափության ալիքն ապրի։
«Մենք ուզում էինք, որ այս 4 օրերի գագաթը լիներ այդ մարդու հեռացումը, բայց վավերական իմաստով այդ մարդն արդեն հեռացված է, անկախ նրանից՝ ի՞նչ են ուզում անել,-նշել է Բագրատ Գալստանյանը և հավելել, որ ուզում է ամբողջ շարժումը վերադասավորել և առաջիկա ժամանակահատվածը դարձնել ավելի ընդգրկուն, ավելի անգույն, կամ չակնկալիքների մասին, և այս շարժումը հասցնել իր հաղթական ավարտին»,- նշել է Գալստանյանը, հավելել, թե առաջիկա օրերին տարբեր հանդիպումներ է ունենալու որոշ քաղաքական ուժերի հետ, իսկ հաջորդ հանրահավաքը լինելու է հունիսի 17-ին, երբ արտահերթ նիստ է հրավիրված։
Ընդդիմությունն իհարկե, ինքն էլ հասկանում է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» բնավ մտադիր չէ ներկայանալ այդ արտահերթ նիստին, ձախողելու են, ուստի կողմնակիցներին կոչ է արել աշխատել «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորների հետ, նրանց համոզել և բացատրել խորհրդարան ներկայանալու։
Ամեն դեպքում գործող իշխանություններն առայժմ խուճապի նշաններ ցույց չեն տալիս, և ընդդիմությունն ամբողջական մարտավարությունը փոխելու կարիք ունի, հարկավոր է նոր մոտեցումներ որդեգրել և դուրս գալ վերջնագրերով խոսելու պրակտիկայից, ավելի ինստիտուցիոնալացնել ընդդիմադիր շարժումը՝ Փաշինյանին հեռացնելու համար։
Արման Արամյան