Ընդդիմությունը՝ վերափոխման հրամայականի առջև
Аналитика«Տավուշը հանուն հայրենիքի շարժումը» որոշել է փոխել շարժման ձևաչափը և առաջիկա մի քանի օրվա ընթացքում կհայտնի հասարակությանը։ Այդ մասին շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարել է «Արարատյան դաշինքի շուրջ» համաժողովի ժամանակ, պնդել, որ շարժումը հասնելու է իր նպատակին և ոչ միայն իշխանափոխության ուղղությամբ։
«Խոսքը քաղաքակրթականի, արժեքայինի զարգացման և հաշտեցման մասին է, դրանք այն հասկացություններն են, որոնք հանվել են մեր բառապաշարից, ուստի մենք դուրս ենք եկել փողոց»,- նշել է Բագրատ Սրբազանն ու հավելել, թե Արցախը հանձնելով իշխանությունները հանձնեցին ոչ միայն հողը, այլև պատիվը։
Այժմ ոչ մի սահմանազատում չկա, կա հայրենիքի հանձնում, դա դարձավ վերջին կաթիլը, որը մեզ դրդեց դուրս գալ հրապարակ, այն ըմբռնմամբ, որ լուծումը գտնվում է Երևանում, որտեղ նստած է չարիք։
Անշուշտ, Բագրատ Սրբազանի ասածը լիովին օբյեկտիվ և ճշմարտացի է, բայց արդյոք ընդդիմությունը համապատասխան ջանքեր, իսկապես գործադրել է փաշինյանական վարչախմբին հեռացնելու, բառացիորեն նույն ժամերին Սյունիքում էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, հանդիպում հենց սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, նորանոր խոստումներ տալիս, տասնյակ բնակիչներ էլ փաթաթվում և համբուրում էին նրան, հայտարարում, թե իշխանության կողքին են։
Ըստ էության, կարելի է արձանագրել, որ ընդդիմությունը չի կարողացել իր նպատակներն ու ծրագրերը մինչև վերջ հասցնել հանրությանը, որտեղ դեռևս բազմաթիվ են Փաշինյանին ընդունող, նրա ձեռքը սեղմողները, մինչդեռ ընդդիմադիր զանգվածը կարող էր Փաշինյանին անձեռնմխելի դարձնել, վերջինս նաև փորձում է ծաղրել ընդդիմությանը, վկան հեծանիվով աշխատանքի գնալու տեսանյութերն են, տպավորություն թողնելը, թե իբր ոչնչով մտահոգված չէ, իրականում, թերևս այդպես չէ, Փաշինյանն ինքն էլ հրաշալի հականում է, որ ինչ-որ պահի գալու է պատասխան տալու ժամանակը, բայց այդ պատասխան տալու ժամանակը պետք է մոտեցնի հենց ընդդիմությունը՝ համախմբված և հստակ օրակարգով։
Մանե Ներսիսյան