Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին
Общество![Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ են մատուցել առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին](/timthumb.php?src=disc/22-06-24/ccfd477f6a1d28974ca2bb5368e951ee.jpg&w=780)
Հունիսի 21-ին Հայաստանում նշվում է բուժաշխատողի մասնագիտական օրը:
ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ժամանակներում պահանջված և բարդ մասնագիտության բոլոր ներկայացուցիչներին, մաղթում առողջություն, հաջողություններ և ձեռքբերումներ աշխատանքում, անձնական կյանքում:
Բուժաշխատողները նվիրյալներ են, մասնագիտությանը տրված մարդիկ, ում աշխատանքը երբեք ժամանակացույցով պայմանավորված չէ:
Մեր ընկերությունում օրենքով սահմանված կարգով գործում են բուժկետեր, որտեղ ընդգրկված բուժաշխատողները 24 ժամյա ռեժիմով հետևում են աշխատակիցների առողջության պահպանմանը:
Օրվա Կապակցությամբ ԶՊՄԿ ճաշարանի աշխատակիցներն անակնկալ մատուցեցին առողջապահական ոլորտի իրենց գործընկերներին: