Դաուգավպիլսում բացվել է տարածաշրջանի ամենամեծ արևային կայաններից մեկը
ЭкономикаԼատվիայի Դաուգավպիլսի հյուսիսային արդյունաբերական գոտում՝ Mazaja Vilnias փողոցում բացվել է Latvijas maiznieks արևային մարտկոցների պարկը, գրում է Grani.lv-ն։ Ընկերությունը արդիականացրել է իր էներգետիկ համակարգը, որպեսզի կարողանա Դաուգավպիլսում ավելի արդյունավետ կերպով արտադրել այն հացաբուլկեղենը, որը լայնորեն հայտնի է ինչպես ողջ Լատվիայում, այնպես էլ արտերկրում: Միջոցառմանը մասնակցել են Դաուգավպիլսի քաղաքային դումայի ղեկավարությունը և զարգացման դեպարտամենտի ներկայացուցիչները։
Latvijas maiznieks ընկերության գործունեության սկիզբը կարելի է թվագրել 1968 թվականով, երբ հիմնադրվել է Դաուգավպիլսի հացաբուլկեղենի գործարանը։ Ներկայումս Latvijas maiznieks-ը Լատվիայում հացի արտադրության ամենամեծ ձեռնարկությունն է, որտեղ աշխատում է ավելի քան 420 մարդ։
«Դաուգավպիլսի համար յուրաքանչյուր աշխատանք կարևոր է, ինչպես նաև այն, որ ներդրողները ընտրում են մեր քաղաքը որպես ապագա ունեցող վայր, որտեղ նրանք կարող են զարգանալ: Այս ձեռնարկումը չպետք է դիտարկվի մեկ նախագծի տեսանկյունից, այլ պետք է առաջնորդվել նրանով, որ տարածքը զարգանում է, նախկինում էլ կառուցվել են սառեցված արտադրանքի պահպանման նոր տարածքներ, իսկ այսօր բացվել է արևային մարտկոցների պարկը։ Ներկայումս հարևանությամբ գտնվող ավերակները վերացվել են, և աշխատանքներ են տարվում մեկ այլ արտադրամաս կառուցելու նախագծի վրա։ Սա մի ամբողջ ներդրումային ծրագիր է»,- ասել է Դաուգավպիլսի քաղաքային խորհրդի նախագահ Անդրեյ Էլքսնինսը։
Ձեռնարկության խորհրդի անդամ Մարիս Դաուդեն իր հերթին նշել է, որ արևային պարկում արտադրվող էներգիան կօգտագործվի հացի արտադրության մեջ և կբարձրացնի ձեռնարկության էներգետիկ անկախությունը։ «Այս գործարանի պատմությունը Դաուգավպիլսի պատմության անբաժանելի մասն է։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերվում հացի արտադրության վաղեմի ավանդույթներին և կշարունակենք աշխատել, որպեսզի Դաուգավպիլսում թխված հացը մնա որակյալ ապրանքանիշ»,- ասել է նա։
Կանխատեսվում է, որ ընկերության էներգիայի սպառման մոտ 10%-ը կապահովվի արևային մարտկոցներով։ Դա հնարավորություն կտա հետագայում զարգացնել արտադրությունը և ընդլայնել այն ստեղծելով ավելի ու ավելի շատ նոր աշխատատեղեր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ Info@solaron.am