Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ. Հրայր Կամենդատյան
БлогՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սրբազանի առաջին հաղթանակը։
Քպ-կան խունտան եվ նրա պնակալեզ ուղեկիցները փրփուրը բերաններից շաղ տալով , չեն դադարեցնում սրբազան շարժման դեմ պայքարը , որը վերածվել է կենաց մահու առճակատման ։ Հնարավոր քարոզչական բոլոր խողովակներով հանրությանը փորձում են համոզել , որ շարժումը այլևս ինքնանպատակ ժամանց է դարձել , կորցրել է իր սրությունը , եվ կամ պարզապես մարել է ։ Հարգելի հայրենակիցներ , հավատացնում եմ Ձեզ , որ Բագրատ սրբազանի կողմից առաջնորդվող շարժումը ու միայն չի մարել այլև կնքել է իր առաջին , ինստիտուցիոնալ ներառական հաղթանակը , որի մասին կարծես ոչ ոք չի էլ գրում կամ արտահայտվում ։ Դա բավականին լայն հանրային շերտերին առընչվող հաղթանակ է , և խոսքը վերաբերվում է Երեւան քաղաքում տրանսպորտով երթևեկության գնի բարձրացման որոշման առկախմանը ։ Երկու օր առաջ Երևան քաղաքի ավագանու քպ կույտի ներկայացուցիչը հայտարարեց , որ նոր ավտոբուսների ներկրման ժամկետների փոփոխության արդյունքում անհնար է տոմսային նոր համակարգի ներդնումը եվ երթևեկության գնի թանկացումը սեպտեմբերի մեկից ։ Ավելին ,այդ ժամկետը տեղափոխվել է վեց ամսով , հավանաբար մինչև 2025 թվականի Փետրվար ։ Սա իրական մեծ հաղթանակ է , որովհետև ազգակործան խմբակը նահանջեց իր իսկ ավագանու որոշումից եվ նահանջի պատճառը բացարձակապես սրբազան շարժման հաջողությունն է ։Վախի մեջ չորացած , ոստիկանական պատի ետևում ծվարած քպ աղանդապետը գիտակցում է , որ իրենց իսկ ոչ պոպուլյար որոշման դեմ ընդվզումը լինելու է ահռելի եվ քշելու է և իրեն ու յուր խմբակը ։ Պատկերացրեք ,թէ ինչ էր կատարվելու սեպտեմբերի մեկից , երբ սրբազանի աջակիցներին միանային հարյուր հազարավոր ոչ քաղաքական քաղաքացիներ ։ Վստահ եղեք , որ տրանսպորտի գնի թանկացման շարժմանը միանալու էին նաև ոստիկանների ընտանիքները ։ Սա սրբազանի առաջին խոշոր հաղթանակն է , եվ պետք է դրա մասին խոսել ժողովրդի հետ ։ Այս հաղթանակը վկայում է , որ սրբազան պայքարի վերջնական անխուսափելի հաղթանակի համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել սոցիալական տնտեսական հարցերին , որոնք հուզում են հարյուր հազարավոր շահառուների ։ Միայն հանրության բոլոր շերտերի հետ թիրախային աշխատանքը հնարավոր կդարձնի հաղթանակը ազգակործան ուժերի դեմ ։ Դեպի նոր հաղթանակներ ! ։