31-ամյա ֆուտբոլիստ է կյանքից հեռացել
СпортՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
31 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի հավաքականի ֆուտբոլիստ Ահմեդ Ռեֆաատը:
Եգիպտոսի հավաքականի և «Ֆյուչեր» ակումբի հարձակվողի մոտ սրտի կանգ էր արձանագրվել «Ալ Իթթիհադի» դեմ ազգային առաջնության խաղի ժամանակ (մարտի 11)։
30-ամյա Ռեֆաատը խաղադաշտ էր մտել 61-րդ րոպեին։ Խաղի ավարտից երկու րոպե առաջ ֆուտբոլիստն ընկել էր խաղադաշտում՝ կորցնելով գիտակցությունը։ Խաղն ընդհատվել էր, ինչից հետո տեղափոխվել էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք։