Ազատ կարձակվի 40 հազար բանտարկյալ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Կիր Ստրամերը մտադիր է արդեն այս շաբաթ հանձնարարել թվով քառասուն հազար բանտարկյալների ազատ արձակել՝ երկրում բանտերի գերբեռնվածության պատճառով։ Այս մասին գրում է Times-ը, հղում տալով բրիտանական Արդարադատության նախարարությանը։
Բանտարկյալների ազատ արձակումը կիրականացվի ավտոմատ կերպով, որպես արտակարգ միջոցառում՝ բանտերի գերբեռնվածությունը թեթեւացնելու համար, մանրամասնում է պարբերականը։ Հնարավոր է, որ այս կարգը փոխվի եւ ազատ արձակվեն նրանք, որոնք նույնիսկ կրել է պատժի 40 տոկոսը։ Նոր փոփոխությունները սակայն չեն տարածվի սեքսուալ բնույթի, բռնության գործադրմամբ կամ էլ այլ ծանր հանցագործություններ կատարածների, այդ թվում նաեւ՝ ահաբեկիչների վրա։