«Հայ ժողովուրդը լավ է հիշում Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծումը». Մանե Թանդիլյանը դատապարտում է Կիևի մանկական հիվանդանոցի ռմբակոծումը
Блог«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Դատապարտում եմ Կիևի մանկական հիվանդանոցի ռմբակոծումը, որի արդյունքում կան զոհեր և վիրավորներ։
Ռազմական գործողությունները պետք է իսպառ բացառեն քաղաքացիական, առաջին հերթին մանկանան առողջապահական հաստատությունները վնասելը, նույնիսկ պատահական։
Հայ ժողովուրդը լավ է հիշում Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծումը, Ադրբեջանի կողմից բազմաթիվ դրվագներով խաղաղ բնակչության, այդ թվում երեխաների թիրախավորումը, ինչը ցավոք միջազգային հանրության, այդ թվում ոչ Ռուսաստանի, և ոչ Ուկրաինայի կողմից չարժանացավ պատշաճ արձագանքի։
Միջազգային երկակի ստանդարտները շարունակում են մնալ գերակա մարդկային կյանքի նկատմամբ։