Ֆրանսիան աջակցում է հայ-ադրբեջանական երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով. Մակրոնը՝ Էրդողանին
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
«Հանրապետության նախագահը վերահաստատել է մեր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը` հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով, որը կարող է նոր էջ բացել տարածաշրջանում», - ասված է Մակրոնի աշխատակազմի հաղորդագրությունում:
Հիշեցնենք,. որ հանդիպումը կայացել է երեկ՝ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: