ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (13 ՀՈԻԼԻՍԻ). Մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
ԱՄՆ-ի Թեննեսի նահանգ՝ Նաթան Ֆորեսթի օր, Չերնոգորիա՝ Պետականության օր, Ճապոնիա՝ Բոնի (հանգուցյալներին հիշելու) օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1933– վախճանվել է հայ նշանավոր գրող, արձակագիր, նովելագիր Նար-Դոսը:
1936– ծնվել է արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը:
1987– ծնվել է հայ երգչուհի Եվա Ռիվասը, որը ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ-2010 երգի մրցույթին իր «Apricot Stone» երգով։
2002- վախճանվել է կանադահայ հայտնի լուսանկարիչ Յուսուֆ Քարշը:
2005-Վենեսուելայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև:
2008-մեկնարկել է «Ոսկե ծիրան» հինգերորդ կինոփառատոնը:
2012- Երևանում սկսվել են խոշոր ծավալի ասֆալտապատման աշխատանքներ՝ մոտ 8 միլիարդ դրամ ընդհանուր արժողությամբ:
2013-Պոդոլսկի մերձակայքում Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատար «Կամազը» չի արգելակել և բախվել է «Լիազ» մակնիշի ուղևորատար ավտոբուսին, տեղի ունեցած սարսափելի այս վթարի պատճառով 18 մարդ է մահացել:
2014-Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:
2019- Բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ:
2020-գրեթե պատերազմական դրություն է ստեղծվել Տավուշի մարզի հարավ-արևել յան սահմանին։ Նախորդ օրվա մի քանի հարձակումից ու կորուստներով հետ շպրտվելուց հետո ադրբեջանական զինուժն անցել է հայկական դիրքերի հրետակոծության։ Հակառակորդը արկակոծել է նաև Չինարի գյուղը։
2020 - արտահերթ նիստում կառավարությունը որոշում է կայացրել 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը:
2022-արգելվել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն:
ԱՇԽԱՐՀ
1249-թագադրվել է Շոտլանդիայի թագավոր Ալեքսանդր 3-րդը:
1665 –ծնվել է ռուս պետական գործիչ, Պետրոս 1-ինի համախոհ կոմս Դմիտրի Գոլիցինը:
1728 –ռուս ծովագնաց Վիտուս Բերինգը Կամչատկայից ուղևորվել է նավագնացության դեպի հյուսիս, որի արդյունքում հայտնաբերվել է Ամերիկայի և Ասիայի միջև գտնվող նեղուցը՝ Բերինգի նեղուցը:
1772-անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը շուրջերկրյա ճանապարհորդությունների պատմության մեջ առաջին անգամ սկսել է իր ճանապարհորդությունը արևմուտքից արևելք:
1790 – տպագրված «Ճանապարհորդություն Պետերբուրգից Մոսկվա» գրքի պատճառով ձերբակալվել և Պետրոպավլով յան բանտ է ուղարկվել հեղինակը՝ Ալեքսանդր Ռադիշչևը:
1793 –սպանվել է Ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Մարատը:
1841– Լոնդոնում Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի և Պրուսիայի միջև ստորագրվել է համաձայնագիր, ըստ որի, Օսմանյան կայսրությանը պատկանող Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով խաղաղ պայմաններում արգելվել է ռազմական նավերի շարժը:
1896-վախճանվել է գերմանացի օրգանական քիմիկ, վալենտականության տեսության հիմնադիր Ֆրիդրիխ Ավգուստ Կեկուլեն:
1897- Գուլելմո Մակրոնին արտոնագրել է ռադիոն:
1908-Լոնդոնում բացված 4-րդ օլիմպիական խաղերին առաջին անգամ մասնակցել են նաև կանայք:
1930– Ուրուգվայում մեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնությունը:
1941- Չեռնոգորիայում ապստամբություն է սկսվել ֆաշիստական կարգերի դեմ:
1942- ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Հարիսոն Ֆորդը:
1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 3-րդ բելառուսական ճակատը ազատագրել է Վիլնյուսը գերմանաֆաշիստական զորքերից:
1944-ծնվել է հունգարացի գյուտարար և քանդակագործ, հանրահայտ «ռուբիկ-կուբիկի» ստեղծող Էրնյո Ռուբիկը:
1947- Փարիզում եվրոպական արտգործնախարարների կողմից ընդունվել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Մարշալի՝ Եվրոպայի վերականգնման պլանը:
1956 –իսրայելական Խայֆա քաղաքում դրվել է «Կարմելիտա» մետրոպոլիտենի հիմնաքարը, որը առաջին մետրոպոլիտենն է Մերձավոր արևելքում:
1962 – Կիրովի գործարանը թողարկել է իր առաջին անիվային «Կիրովեց» տրակտորը:
1990 –Պամիրում գտնվող Լենինի պիկի տարածքում երկրաշարժի հետևանքով առաջացած ձնահոսքը ծածկել է միջազգային ալպինիստների խմբի ճամբարը, որի հետևանքով 43 մարդ թաղվել է ձնահոսքի տակ:
2018 –Ժնևում նորզելանդացի գիտնականները ներկայացրել են ռենտգեն սարք, որը ունակ է կատարել եռաչափ գունավոր լուսանկարներ:
2021 – հրդեհ է բռնկվել Իրաքի կորոնավիրուսով հիվանդների հիվանդանոցում, որի արդյունքում ավելի քան 60 մարդ է զոհվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում