Ինչպե՞ս է կառուցվում Հայաստանի ամենախոշոր՝ 62 ՄՎտ հզորությամբ արևային կայանը
TVԳեղարքունիքի մարզում կառուցվում է Հայաստանի ամենախոշոր արևային կայանը։ 130 հա տարածք զբաղեցնող, 62 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» կայանի կառուցման աշխատանքները ստանձնել է Shtigen ընկերությունը։ Շինարարությունը սկսվել է 2023-ի նոյեմբերից. աշխատանքը չի դադարել անգամ ձմռանը՝ սաստիկ ցրտին, և ոչ էլ գարնանը՝ քամուն ու անձրևին. Shtigen-ի աշխատաթիմը պատրաստ էր, այդ թվում` եղանակային մարտահրավերներին։
Շինարարական աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 130 աշխատակից, այդ թվում՝ Մեծ Մասրիկ բնակավայրից։
«Մասրիկ-1» արևային կայանը տարեկան արտադրելու է 128․332 ԳՎտԺ էլեկտրաէներգիա, ինչը կբավարարի ավելի քան 20 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։ Ի դեպ, այս ցուցանիշը թույլ կտա խուսափել տարեկան ավելի քան 54 000 տոննա ածխաթթու գազի արտանետումից։ Բացի այդ, կայանի կառուցման համար կօգտագործվի 114 984 արևային վահանակ։
Կայանի կառուցումը կատարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան․ այդ մասին փաստում են թե՛ տեղացի և թե՛ միջազգային մասնագետները։
Նախագծի իրականացման համագործակցային աշխարհագրությունը չափազանց լայն է, ինչպես ինքը՝ բուն նախագիծը։ «Մասրիկ-1»-ի սեփականատերը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմամբ զբաղվող միջազգային առաջատար FRV (Fotowatio Renewable Ventures) ընկերությունն է։ Գործընկերություն հաստատելով չինական կապալառու CMEK ընկերության հետ՝ FRV-ն կառուցման աշխատանքը պատվիրակել է Shtigen-ին։