Արտակարգ դեպք՝ Երևանում․ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգում խոշոր հրդեհ է եղել
Событие дняՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 17-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու հարևանությամբ խոտածածկ տարածք է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ՝ օղակի հրամանատար Ղազարյանի գլխավորությամբ։
Լրացուցիչ ժամանել են նաև Երևանի թիվ 11 հրշեջ փրկարարական ջոկատից ևս 1 մարտական հաշվարկ։
Պարեկները նույնպես միացել էին խոտածածկ տարածքում առաջացած կրակի տարածման դեմ պայքարին։
Հրդեհը մեկուսացվել է։ Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Եթե հրշեջներն ու պարեկները օպերատիվ չգործեին, ժամանակին չկանխեին կրակի տարածումը, ապա զբոսայգու ներսում և հարևանությամբ գտնվող մեծ թվով ծառեր կվերածվեին մոխրակույտի։