Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար. Մակրոնը՝ ՀՀ-ին սպառազինության վաճառքի մասին
ПолитикаՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միանգամյան նորմալ է, որ դաշնակիցներն իրար զինում են՝ ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նկատի ունենալով ՀՀ-ին սպառազինության վաճառքը:
Ֆրանսիայի նախագահն այս մասին ասել է Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում:
«Եթե նայեք վերջին տասնամյակին, ապա Ադրբեջանը շատ ավելի է զինվել, քան Հայաստանը։ Եվ եթե հիշողությունս չի դավաճանում, Ադրբեջանն էր, որ 2020-ին սարսափելի պատերազմ սկսեց: Նորմալ է արձագանքել ինքնիշխան երկրի դիմումին, որը սպառազինություն է ցանկանում և նախազգում, որ ուրիշ երկիր կարող է հարձակվել իր վրա», - ասել է Մակրոնը:
Նա ընդգծել է, որ Փաշինյանից երբևէ չի լսել պատերազմի կամ ագրեսիայի վերաբերյալ որևէ մտադրություն: