Ծառուկյանի կարևոր մեսսիջը
Блог«Կոչ եմ անում՝ գործադրել ձեր հեղինակությունը՝ Բաքվի բանտերից ազատ արձակելու ՀՀ քաղաքացիներին». Գագիկ Ծառուկյանը Փարիզի Ամառային օլիմպիադայիայի ֆոնին նման կոչով է դիմել ՄՕԿ նախագահին:
Այս ուղերձի քաղաքական, տեղեկատվական, բարոյական բաղադրիչները չափազանց կարևոր են:
Օլիմպիադան ոչ միայն ինքնին խաղաղության ուղերձ է, այլ նաև իր շուրջ ստեղծել է տեղեկատվական, դիվանագիտական կարևոր միջավայր, որտեղ ցանկացած երկիր ձգտում է ներկայացնել իր առաջնահերթություններից բխող խնդիր:
Ծառուկյանը հենց այս համատեքստում է բարձրացրել պատանդառված մեր հայրենակիցներին ազատ արձակելու հարցը: Իհարկե, ՀԱՕԿ նախագահի ուղերձը կարող էր խիստ արդյունավետ ընթացք ստանալ, եթե այս խնդրում Հայաստանի իշխանությունը հստակ օրակարգ ունենար, բավարար ջանքեր գործադրեր:
Հուսամ՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը դրական առումով վարակիչ կլինի. յուրաքանչյուրս պարտավոր ենք մեր միջազգային գործընկերների առջև դնել հումանիտար այս խնդիրը լուծելու անհրաժեշտության պատասխանատվությունը:
Բաժանորդագրվեք իմ տելեգրամյան ալիքին