Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին. Իսրայելի ՊՆ
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը իսրայելցի զինծառայողների հետ հանդիպմանն ասել է, որ իրենք պատերազմ չեն ցանկանում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Մենք պատերազմ չենք ցանկանում, բայց պատրաստվում ենք բոլոր հնարավոր զարգացումներին», - ասել է նա:Զինծառայողների հետ հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երեկ Բեյրութում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հեզբոլլահ» շարժման ամենաբարձրաստիճան հրամանատարը, իսկ Թեհրանում գիշերը սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն: Սակայն Իսրայելը Հանիեի սպանության պատասխանատվությունը չի ստանձնել: