«Գործընկերային իմաստով մեր համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ամենաբարձր մակարդակի վրա է». Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյան
ОбществоԱշխատանքային այցով այսօր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերություն էին այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Քաջարան խոշորացված համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ:
ԶՊՄԿ ղեկավար անձնակազմը դիմավորեց և ուղեկցեց հյուրերին բացահանք, հանքաքարի ջարդման և տեղափոխման արտադրամաս, հարստացուցիչ ֆաբրիկա, որտեղ ծանոթացան իրականացվող աշխատանքներին, եղան նկատառումներ, քննարկեցին առաջիկա պլաններն ու ծագող խնդիրների լուծման տարբերակները:
«Շատ կարևոր է, երբ համայնքային, մարզային և հանրապետական իշխանությունները հետաքրքրված են մեր գործունեությամբ, քանզի այդ դեպքում նրանք տեղում ծանոթանում են իրավիճակին, ներսից տեսնում խնդիրները, ինչի արդյունքում հետագա քննարկումներն առավել արդյունավետ են ստացվում: Շատ բաց և թափանցիկ ենք այդ առումով, մեծ սիրով ենք ընդունում և կազմակերպում նմանատիպ շրջայցեր»,- ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ` Վարդան Ջհանյան:
Այցելության ավարտին կայացավ քննարկում` ԶՊՄԿ ղեկավար անձնակազմի և հյուրերի միջև:
«Գործընկերային իմաստով մեր համագործակցությունը ԶՊՄԿ-ի հետ ամենաբարձր մակարդակի վրա է»,- հանդիպումը եզրափակեց Սյունիքի մարզպետ` Ռոբերտ Ղուկասյանը:
ծ