Թրամփը խոստացել է շտապ կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը խոստացել է ուկրաինական հակամարտությունը լուծել նոյեմբերին կայանալիք ընտրություններից անմիջապես հետո, եթե նա հաղթի՝ չսպասելով իր երդմնակալությանը 2025 թվականի հունվարին։
«Ես վերջ կդնեմ դրան՝ նախքան կգլխավորեմ Օվալաձև գրասենյակը: Ես դա կանեմ ընտրություններից հետո, եթե ընտրվեմ՝ որպես նախագահ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայի աջակիցների առջև:
Թրամփը հավելել է, որ եթե պարտություն կրի, իր համաքաղաքացիները կբախվեն երրորդ համաշխարհային պատերազմին, որի մեջ իրենց կներքաշի Վաշինգտոնի դեմոկրատական վարչակազմը։