Հա՛յ ուսուցիչ, հիմա դու էս լինելու էթնոսը և պետությունը կործանման ճանապարհից ետ բերողը. Հրայր Կամենդատյան
БлогՀրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Քրճոտ լյումպենիզացիա ։ Մազից , կամ Ալիևի քմահաճույքից կախված երկրում կատարվում է մի անսահման գռեհիկ , քրճոտ բեմադրություն , որտեղ խառնված են ցինիզմը , անգրագիտությունը , ընտանեկան յալանչի կրկեսը , քաղաքական ավտորտարիզմը ։
Պատերազմում ջախջախիչ պարտություն կրած եվ նոր հնարավոր պատերազմում ոչնչացման եզրին հայտնված երկրում կառավարող մի ընտանիք որոշել է բեմադրել իտալական բուֆֆ օպերայի քսմտելի մի կապկում ։ Ընտանիքով հեծանիվ են հորինում , կեցցե հեծանիվը տխմարագույն ասույթով լցնում են տիկտոկյան իրենց էջերը , յուր աջակից կուսակցական ստրուկներին ստիպում հավանության օրգիաներ կատարել սոցցանցային տիրույթում ։
Ժամեր անց նույն ընտանիքն արդեն գյուղատնտեսական այց է կատարում դեպի հեռավոր արոտավայրեր եվ բառացիորեն տխմար դատողություններ սփռում , որոնք ոչ մի կիրառական օգտագործում եվ արդյունք չեն ունենալու : Մի քանի տասնյակ թանկարժեք ավտոմեքենաներով հեռավոր արոտավայրերի գոմեր հասածը ալյա Լուկաշենկո հասարակ տղայի կեցվածքով չի էլ իմանում , որ խնամվող կովերը ցեղային բարձր դասի են եվ բացարձակ նման չեն տեղական կովկասյան տեսակների եվ շարունակում է խոսել ,խոսել,ճամարտակել ։
Ժամեր անց նույն անձը հայտնվում է արդեն երկրագիտական թանգարանում , որտեղ նրա համապատասխան բուժում ենթադրող դատողությունները թանգարանի որպես պահեստ, նկարները որպես անհասկանալի ատրիբուտ , ստիպում են մտածել , որ այս փոքր , պարտության դառնությամբ լցված երկիրը կառավարվում է կառավարման բոլոր բարի օրենքներին ի հակառակ ։ Ապոկալիպսիս բերող կառավարման այս անիվը իր հետ բերում է զզվելի խրախճանքներ , գարշահոտ ռաբիզ կատարողների շռայլ վարձատրվող բենեֆիս , տարատեսակ փոր , ստամոքս լցնելու գրոտեսկային փառատոններ ։ Զավեշտը հասել է այն մակարդակի , որ Խաչատրյան , Ազնավուր , Սարյան , Ներսիսյան , Մկրտչյան , Սպենդիարյան ունեցած էթնոսը խելագար մոլուցքի մեջ տասնյակ հազարներով հորդում է հոգեւոր սով հիշեցնող փառատոներում։Արդյոք այս ամենը պատահական է ? : Իհարկե , ոչ ։ Իսկ ինչու է այն բեմադրվում , ում է դա ձեռնտու ? : Կարելի է տարբեր տեսանկյուններից դիտարկել հարցը , սակայն հիմքայինը էթնոսի լյումպենացումն է ։ Հանրության զգալի հատվածը համառորեն ենթարկվում է հարձակման ։ Նրանց հորդորում են կյանքի ունայնություն , հավատքի անիմաստություն , ցոփ շվայտ կյանքի ցուցադրական վերաբերմունք , իրական գեղագիտական արժեքների մերժում , լափ եվ հարբեցողություն ։ Իսկ ինչով է տարբերվում հարբեցող , անգրագետ , անճաշակ , գռեհիկ անձը մտածող մարդուց ? : Նա չունի քաղաքացիական պարտքի զգացում , չունի պետականության պաշտպանության պարտք , չունի հանրությունը փոխելու երազ , չունի արժանապատիվ հարեվանության միտք ։ Փաստացի մեկ ընտանիքի կողմից հանրությանը առաջարկվում է լինել ամեն ինչ , բացի նժդեհ կարդացող , բացի Խաչատրյան լսող , բացի Սարյան դիտող , բացի Եղիշե ուսումնասիրող , բացի Խրիմյան հայրիկ հիշող , բացի Մյասնիկյան երազող տեսակից ։ Դրանով իսկ խարխլում են էթնոսի հիմքերը ,պետության տեկտոնական սալերը եվ ճանապար բացում , հարեվան երկրներից մեկում գնչուների ցեղախումբ դառնալու հեռանկարին ։ Սա է վտանգը եվ սրա դեմ պետք է աշխատել ։ Նարեկացի ունեցած էթնոսը չի կարող մի խաբեբայի ձեռքով լյումպենացվել : Ինչ պետք է անել եվ ով պետք է այդ պայքարի դրոշը վերցնի ,տանի այն դեպի փառք եվ հաղթանակ ? :
Որքան էլ որ պարադոքսալ հնչի , դա քաղաքական խմբերը չեն ։ Այդ գործը կարող է եվ պետք է կատարի հայ ուսուցիչը , հայ մտավորականը ։ Հայ ուսուցիչ , հիմա դու ես լինելու էթնոսը եվ պետությունը կործանման ճանապարհից ետ բերողը ։ Իսկ ինչ է պետք անել , դրա մասին կզրուցենք մոտ ապագայում ։