Ռուս-հայկական դարավոր կապերը կդիմանան Արևմուտքի կողմից բոլոր փորձություններին. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Օ'Բրայենի հայտարարությանը
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին.
ԱՄՆ-ի հայտարարությունները, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, անհիմն են. ՌԴ-ի ու Հայաստանի՝ դարերի ընթացքում ձևավորված կապերը կդիմանան բոլոր փորձություններին, որոնց ենթարկվում են Արևմուտքի կողմից։ Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը փաստացի խոստովանել էր, որ Վաշինգտոնը փորձում է պայմաններ ստեղծել Երևանի և Մոսկվայի միջև կապի խզման համար։ Նրա խոսքով, Հայաստանի բնակչության զգալի մասը ցանկանում է հեռվանալ Ռուսաստանից, և Միացյալ Նահանգները դրա համար պայմաններ է ստեղծում։
«Ինչ վերաբերում է Օ'Բրայենի անհիմն պնդումներին, թե Հայաստանը ցանկանում է երես թեքել Ռուսաստանից, ապա սա ամերիկացիներին բնորոշ աշխարհաքաղաքական ինժեներիայի ևս մի օրինակ է՝ համաշխարհային հանրության աչքում Վաշինգտոնին անհրաժեշտ «իրականությունը» հորինելու ձգտում, որը ոչ մի կապ չունի իրականում տեղի ունեցողի հետ»,- նշել է Զախարովան։
Դիվանագետի խոսքով՝ սոցհարցումների միջոցով իրավիճակը խեղաթյուրելու փորձերը տեսանելի են նաև տարածաշրջանի այլ երկրներում:
«Օ'Բրայենը և նրա թիմակիցները պետք է հասկանան մի պարզ բան. մեր երկրների միջև դարերի ընթացքում ձևավորված կապերը կհաղթահարեն բոլոր փորձությունները, որոնց անդադար ենթարկում է Արևմուտքը... Պատմության ընթացքում մենք բազմիցս ձեռք ենք մեկնել եղբայրական հայ ժողովրդին, և մենք մտադիր ենք դա անել ապագայում»,- եզրափակել է Զախարովան։