Պատմության այս օրը (15 օգոստոսի). Հաստատվել է աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Լեհաստան՝ Զինված ուժերի օր, Ռումինիա՝ Նավատորմի օր, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն՝ Անկախության օր, Հնդկաստան՝ Անկախության օր, Հարավային Կորեա՝ Ազատագրման օր, Հյուսիսային Կորեա՝ Ազատագրման օր, ԱՄՆ՝ Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի օր, Ճապոնիա՝ Պատերազմում զոհվածների հիշատակի օր, Պանամա՝ Պանամա-Վիեխոյի օր, Ռուսաստան՝ Հնէաբանի օր, Եգիպտոս՝ Օբոնի օր (Նեղոսի վարարման օր):
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1878 – ծնվել է արևմտահայ բանաստեղծ Սիամանթոն:
1904 – ծնվել է վրաստանցի հայ դերասանուհի Վեներա Հակոբյանը:
1911- ծնվել է հայ խորհրդային մեխանիկ Միքայել Մանուկյանը:
1922 – ծնվել է բանաստեղծ Վահագն Դավթյանը:
1922 – ծնվել է պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր Աբել Սիմոնյանը:
1923 – ծնվել է տենոր Արթուր Այդինյանը:
1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
1931 – ծնվել է հայազգի խորհրդային կոմպոզիտոր, բազմաթիվ ֆիլմերի երաժշտությունների հեղինակ Միքայել Թարիվերդիևը:
1934 – ծնվել է խորհրդահայ ջազմեն, կոմպոզիտոր և սաքսոֆոնահար Գեորգի Գարանյանը:
1944 – ծնվել է ծագումով հայ, ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Սիլվի Վարդանը։
1947 – վախճանվել է գրականագետ և բանասեր Նիկոլ Աղբալ յանը:
1991 – վախճանվել է խորհրդահայ դերասան, կինոռեժիսոր Ստեփան Կևորկովը:
2001 – նախագահ Քոչարյանը ստորագրել է «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը»:
2003 – մոտ 60 մանկավարժ Գյումրու Ազատության հրապարակում բողոքի ցույց է կազմակերպել դպրոցների օպտիմալացման ծրագրի դեմ, որի արդյունքում ուսուցիչներից շատերը գործազուրկ էին մնալու:
2007 – վախճանվել է գրաֆիկայի խորհրդահայ վարպետ Ռուդոլֆ Խաչատրյանը:
2018 – աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերի ծննդյան 90-ամյակի առիթով Ստամբուլում բացվել է մեծանուն արվեստագետի թանգարանը:
2023 – Ադրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը:
ԱՇԽԱՐՀ
797 – Իրանի բյուզանդացի թագուհին կուրացնելով գահընկեց է արել սեփական որդուն՝ Կոնստանտին 6-րդին և սկսել է միանձնյա թագավորել ամբողջ Բյուզանդիան:
1096 – Հռոմի պապի օրհնությամբ սկսվել է Առաջին խաչակրաց արշավանքը, խաչակիրներն Իտալիայից և Ֆրանսիայից ճամփա են ընկել դեպի Կոստանդնուպոլիս:
1118 – վախճանվել է Բյուզանդիայի կայսր Ալեքսիոս Ա Կոմնենոսը:
1185 –Վրաստանի Թամարա թագուհին օրհնել է Վարձիա քարանձավային քաղաքը:
1248 – դրվել է Քյոլնի տաճարի հիմնաքարը:
1274 – վախճանվել է ֆրանսիացի թեոլոգ Ռոբեր դե Սորբոնը, որի անունն է կրում Փարիզի համալսարանը:
1519 – հնդկացիական ձկնորսական ավանի տեղում հիմնադրվել է Պանամա քաղաքը, որի անվանումը թարգմանվում է որպես «շատ-շատ ձկներ»:
1534 – Փարիզում ստեղծվել է Ճիզվիտների կաթոլիկ միությունը։
1723 – հանդիսավորությամբ բացվել է Պետերգոֆը, որը եղել է ռուս ցարերի ամառային նստավայրը:
1795 – Ֆրանսիայում մտցվել է նոր դրամական միավոր՝ ֆրանկը:
1769 – ծնվել է ֆրանսիացի զորավար, քաղաքական գործիչ Նապոլեոն Բոնապարտը:
1771 – ծնվել է անգլիացի գրող, բանաստեղծ, արձակագիր Վալտեր Սքոթը:
1808 –Ճապոնիայի սյոգունը հրաժարվել է ընդունել անգլիական պատվիրակությանը, որով իսկ անհաջողության է մատնվել Ճապոնիայի հետ դիվանագիտական և առևտրային կապեր ստեղծելու Անգլիայի նպատակը:
1835 – արտոնագրվել է պտտվող թմբուկով ավտոմատ լվացքի մեքենան:
1914 – Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։
1935 – Գերմանիայում սվաստիկայով դրոշը հաստատվել է որպես պետական դրոշ:
1944- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է ամերիկա-ֆրանսիական ուժերի ափհանումը Հարավային Ֆրանսիայում:
1947 – բրիտանական գաղութ Հնդկաստանը բաժանվել է երկու մասի՝ բուն Հնդկաստանի և Պակիստանի:
1948 – Կորեան 38-րդ զուգահեռականով բաժանվել է երկու մասի՝ Հարավային և Հյուսիսային Կորեաների:
1960 – Կոնգոյի Հանրապետությունը հռչակել է իր անկախությունը Ֆրանսիայից։
1973 – ԱՄՆ-ը, դադարեցնելով Կամբոջայի ռմբակոծությունը, փաստացի դադարեցրել է իր ուղղակի մասնակցությունը Հնդկաչինում ընթացող ռազմական գործողություններին:
1990 – սպանվել է խորհրդային ռոք երգիչ Վիկտոր Ցոյը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում