«Հիացմունքը» հիացմունք է առաջացնում հատկապես կանանց շրջանում. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Լիզարդ գինին անչափ հետաքրքիր ալկոհոլային խմիչք է։ Թեև Lizard անունն այնքան էլ սովորական չէ արևմտյան լեզուների համար, բայց ունի շատ բանաստեղծական թարգմանություն և նշանակում է «հիացմունք»։ Այդ բառը հարավաֆրիկյան կոսա ցեղի լեզվից է։ Հաստատապես բոլորն են լսել Նելսոն Մանդելա անունը։ Նա հենց այդ ժողովրդի ներկայացուցիչներից մեկն է։
Հավանական է, որ այդ մայրցամաքի յուրօրինակության և ավանդական արժեքների պահպանման հանդեպ սերն է դրդել Imbuko Wines ընկերության հիմնադիրներին ստեղծել այդ զարմանալի ըմպելիքը: Ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին և գտնվում է ՀԱՀ-ի Քեյփ նահանգում, որը գտնվում է Վելինգթոն քաղաքի մոտ։
Կան Lizard գինիների տարբեր տեսակներ: Եվ նրանցից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները, ինչպես նաև կա ինչ-որ ընդհանրություն արտադրության տեխնոլոգիայի մեջ, որը շատ բարդ է: Այսօր այդ շարքի գինիները բավականին տարածված են բարձրորակ ալկոհոլային խմիչքների իսկական գիտակների շրջանում, և դա՝ չնայած նրան, որ Imbuko Wines ընկերության բիզնեսը բավականին դանդաղ է զարգացել, և շուկա ներթափանցումը սկզբում այնքան էլ արագ տեմպերով չի եղել: Միայն իսկական գիտակը կարող է գնահատել այդ գինու ամբողջ փունջը, այդ իսկ պատճառով Lizard-ը կարելի է գտնել տարբեր գնային կատեգորիաների խանութներում:
Ամենահայտնիներից մեկը Lizard Chardonnay-ն է: Այն պատրաստված է Շարդոնե խաղողից։ Այդ ըմպելիքն ունի անսովոր ոսկեգույն երանգ և մեղրաջրի համ։ Գարու հոտի ինտոնացիաները ջերմություն և ինչ-որ յուրահատկություն են հաղորդում այդ գինուն, որն իդեալական է ձմեռային երեկոներին ընտանեկան բուխարիի մոտ խմելու համար: Ըմպելիքը հիանալի համադրվում է գրեթե ցանկացած ուտեստի հետ, հատկապես ճաշի համար մատուցվող ուտեստների: Նաև նման գինին հաճախ ավելացնում են տարբեր ուտեստներ պատրաստելիս ինչպես տանը, այնպես էլ թանկարժեք ռեստորաններում:
Նման գինի կարելի է ձեռք բերել մատչելի գնով, սակայն կան նաև բավականին բարձր գնով այդ խմբի այլ գինիներ, որոնք ունեն հատուկ հոտային ծաղկեփունջ և համարվում են էլիտար։ Հատկապես կանայք են սիրում այդ գինիները, քանի որ տղամարդիկ նախընտրում են ալկոհոլը համերի և հոտերի այլ համադրությամբ։ Հանրահայտ է նաև Lizard Merlot գինին։ Այն պատրաստված է Մերլո խաղողից։ Նրա հարուստ հատապտղային համը և ռուբինի գույնը նրան դարձնում են լավագույններից մեկը կարմիր գինիների շարքում: Այդ շարքում կան նաև ալկոհոլային խմիչքների այլ ապրանքանիշեր, որոնք ոչ պակաս հետաքրքիր են:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում