Հայաստանում ինտերնետը Հարավային Կովկասի երկրներից ամենաթանկն է
АналитикаՀայաստանում ինտերնետը Հարավային Կովկասի երկրներից ամենաթանկն է: Ըստ Numbeo առցանց տվյալների բազայի՝ Հայաստանում 60 Մբիթ/վրկ արագությամբ ամսական ինտերնետ փաթեթի արժեքը գրեթե 22 դոլար է։ Ադրբեջանում նույն փաթեթի արժեքը 14 դոլար է, իսկ Վրաստանում՝ գրեթե 18 դոլար։ Ռուսաստանում 60 Մբիթ/վ և ավելի արագությամբ ինտերնետի ամսական փաթեթի արժեքը կազմում է 6,5 դոլար, իսկ Թուրքիայում՝ 11,7 դոլար։
ՀՀ գործող իշխանությունները սիրում են տարբեր վարկանիշներ հրամցնել հանրությանը՝ սեփական ձեռքբերումները ցուցադրելու համար։ Իսկ երբ Հայաստանը որևէ ցուցանիշով վերջինն է, այդ մասին ոչ մի խոսք։ Իսկ ինտերնետի ընդհանուր թանկությունը լրջորեն ազդում է տարբեր ոլորտների վրա, նաև նպաստում Հայաստանից ռելոկանտների հեռանալուն։ Դա նաև բացասաբար է ազդում ՏՏ ոլորտի զարգացման վրա։
Խնդիրը բացառապես, ՀՀ իշխանությունների դաշտում է, իսկ նրանք մատը մատին խփելու ցանկություն չունեն։ Ավելին, իրենց սպասյակների միջոցով նույնիսկ առաջարկում են սահմանափակումներ մտցնել համացանցի վրա։
Անի Սարատիկյան