Քեյթ Միդլթոնն ու Եղիսաբեթ Երկրորդ թագուհին վիճաբանել են
LifestyleԲրիտանական թագավորական ընտանիքում հերթական սկանդալն է, որի կենտրոնում այս անգամ թագուհի Եղիսաբեթ Երկրորդն ու Քեմբրիջի դքսուհին են:
Ինչպես հաղորդում է բրիտանական Life&Style պարբերականը, այն կարելի է համարել արքայական ընտանիքում աննախադեպ և թագուհու ու արքայադուստր Դիանայի հարաբերություններում ստեպ ստեպ պատահող սկանդալները ուղղակի բարձրաշխարհիկ անմեղ զրույցներ են սրա համեմատությամբ:
Բանն այն է, որ թագուհին ցանկանում է լիակատար վերահսողություն սահմանել իր հարազատների կյանքի նկատմամբ, որոնց շարքում նաև` դքսուհու: Սակայն, ըստ ամենայնի, դքսուհին ցանկություն չունի ապրել թագուհու կողմից եկող ճնշումների ներքո ու լսել որևէ մեկի խորհուրդները, նույնիսկ եթե այդ մեկը միապետուհին է: “Ես նորմալ կյանք եմ ուզում”,-հայտարարել է Միդլթոնը:
Իր կնոջը պաշտպանել է արքայազն Ուիլյամը` դժգոհելով տատիկի կեցվածքից ու դրանով իսկ խախտելով ձևավորված ավանդույթը թագավորական ընտանիքում, քանի որ արքայազն Չարլզը գտնվում է մինչ այսօր էլ թագուհու լիակատար ազդեցության ներքո:
Պարբերականի` թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները փոխանցել են, որ թագուհին չի պատրաստվում նահանջել ու որոշել է դաս տալ անկարգապահ Քեթրինին, սակայն ինչպես` դեռ հայտնի չէ: Հայտնի է, որ իր ընտանիքի արական սեռի ներկայացուցիչների կողակցուհիներից միշտ էլ թագուհին եղել է դժգոհ: Ութսունութամյա Եղիսաբեթ Երկրորդը չէր սիրում արքայադուստր Դիանա Սպենսերին, արքայազն Չարլզի նախկին կնոջը, Կամիլա Պարկեր-Բոուլսին, Չարլզի ներկայիս կնոջը, իսկ այժմ էլ ցանկը համալրվեց նաև Քեյթ Միդլթոնով: Հայտնի է, որ արքայազն Ուիլյամի ընտանիքը նույնիսկ պատրաստվում է տեղափոխվել թագավորական պալատից: Վերջերս Քեյթը հատարարել էր, որ նպատակ ունեն ընտանիքում տեղափոխվել Anmer Hall և վերանորոգում էր սկսել այնտեղ: