Խորեն Լևոնյանը նոր ֆիլմում կմարմնավորի Վազգեն Սարգսյանին
LifestyleՍպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված ֆիլմում նրան մարմնավորելու է Խորեն Լեւոնյանը: Նկարահանման աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ պրեմիերան նախատեսված է 2025 թվականին: Այս մասին հայտնում է BRAVO.am-ը:
«Genetic Production-ի կողմից նկարահանվող ֆիլմը բացառապես հիմնված է իրական դեպքերի վրա եւ ներկայացնում է իրական Վազգեն Սարգսյանին՝ մանկությունից մինչեւ մահը»,- Ֆեյսբուքում գրել է Սպարապետի զարմուհին՝ Նոնա Սարգսյանը:
Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանն էլ նշել է, որ ֆիլմի ամբողջ թիմը ջանք ու եռանդ չի խնայում Սպարապետին վայել արդյունք ստանալու համար. «Ընտրված են լավագույն արտիստները, վստահ եմ՝ ֆիլմը շատ մեծ արձագանք կունենա»:
Դեռ հուլիսին Խորեն Լեւոնյանն Ինստագրամում լուսանկար էր հրապարակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից: