Տգիտությունը մեղք է. Մհեր Ավետիսյան
БлогՏգիտությունը մեղք է:
Մենք պետք է կրթենք այնպիսի նոր սերունդ , որը ունակ կլինի բառիս բուն իմաստով սուվերեն, անվտանգ և բարեկեցիկ պետություն կերտելու:
Ցանկանում եմ, որ այս մտածողությամբ դիմավորենք սեպտեմբերի 1–ը:
Մենք պետք է մեզ համար մեկընդմիշտ մեկ բան ֆիքսենք. եթե ուզում ենք բարեկեցիկ և անվտանգ պետություն (իսկ ես կարծում եմ, որ ցանկացած ինքնասիրություն և արժեհամակարգ ունեցող հայ պետք է, որ ուզենա սուվերեն, անվտանգ և բարեկեցիկ պետություն ունենալ), ապա պետք է հաղթահարեն տգիտությունը` նոր սերնդի կրթությամբ լրջորեն զբաղվելով:
Այն բոլոր կորուստները, ցավը, որոնց միջով անցել է մեր ժողովուրդը, բոլորի հիմքում տգիտությունն է, բոլոր աղետները, տգետ որոշումների արդյունք են, հետևաբար պետք է հասկանալ, որ տգիտությամբ բարեկեցիկ և անվտանգ պետություն կայացնել հնարավոր չէ: Հետևաբար պետք է հաղթահարել տգիտությունը, իսկ տգիտությունը հաղթահարելու միակ բանաձևը կրթությունն է, սովորելն է:
Սովորել, սովորել և սովորել, սիրելի երեխաներ։ Շնորհավոր սեպտեմբերի 1-ը։