Երևանը դե յուրե ՀԱՊԿ անդամ է, բայց ՀՀ ղեկավարության՝ փոխգործակցությունից հեռանալը հակասում է հայ ժողովրդի շահերին. Զախարովա
Политика«Երևանը դե յուրե ՀԱՊԿ լիիրավ անդամ է, բայց ներկայումս Հայաստանի ղեկավարությունը փաստացի հետևում է այս փոխգործակցությունից հեռանալու գծին։ Սա հակասում է հայ ժողովրդի շահերին»։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք հուսով ենք, որ Հայաստանի և ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության շահերից ելնելով՝ ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր փոխգործակցությունը լիարժեք կվերականգնվի։ Վերջերս նրանք հայտարարեցին, որ ՀԱՊԿ-ը լքել է Հայաստանի տարածքը, հետո սկսեցին ասել, որ սառեցնում են փոխգործակցությունը այս կազմակերպության ներսում։ Հասկանո՞ւմ եք, ամեն բառի, ամեն արտահայտության հետևում պետք է լինի ոչ միայն իմաստ, որը չափազանց կարևոր է, եթե այն ասվում է պաշտոնյայի կողմից, այլև նաև պատասխանատվություն ոչ միայն ասվածի, այլև հետևանքների համար: Ինձ թվում է՝ բառերի հետ խաղալը, այսպես ասած, ոչ մի լավ բանի չի բերի՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարածաշրջանն արդեն անցել է բազմաթիվ փորձությունների միջով», - ասել է Զախարովան։