Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տվել․ Արմեն Հովասափյան
БлогԱրմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Փաշինյանական ստերի ու մանիպուլյացիաների մասին կարելի է հատորյակներ գրել, դրանում համոզվել ենք մի քանի հարյուր անգամ, երբ նա փորձում է իր սուտն անցկացնել բացարձակ ճշմարտության փոխարեն։ Լինելով գեբելսյան դպրոցի դասական ներկայացուցիչ՝ Նիկոլն ամեն ինչ անում է, որ առաջին հերթին ինքը հավատա իր ստին, որպեսզի դիմացինին համոզելն ավելի դյուրին լինի։ Ի դեպ, նա դա անում է ինքնամոռաց ոգևորությամբ ու մի առանձին էնտուզիազմով։ Այս շարքում իր առանցքային դերն ունի Արցախի հետ կապված նրա հազրավոր «կռուտիտները», որտեղ նա Արցախի հանձնման հարցում մեղավորներ է նշանակում, այնինչ, աներկբա ու անքննելի է, որ այս հարցում թիվ մեկ պատասխանատուն ու մեղավորը հենց Նիկոլն է։

Օրերս հարցազրույցներից մեկում Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է․ «ովքեր խոսում են Արցախի հանձնման մասին, շատ փայլուն տեղյակ են, որ վերջին շրջանում, եղել են մի շարք քննարկումներ, որոնց ես նույնպես մասնակցել եմ ու վստահ եմ, որ այն ինչ ձեռնարկվել է Արցախի գործող իշխանությունների կողմից՝ մասնավորապես Արայիկ Հարությունյանի կողմից, ամբողջությամբ ՀՀ իշխանությունները և առաջին հերթին Փաշինյանը, տեղյակ են եղել, որովհետև հարաբերությունների մակարդակը այդ ժամանակշրջանում եղել էր այնպիսին, որ ոչ մի բան առանց ՀՀ իշխանությունների չէր կատարվում»։
Ղուլյանի հնչեցրած մտքից պարզ է դառնում, որ, այն, ինչ տեղի ունեցավ Արցախում 2023-ի սեպտեմբերին, նախապես գծած ու մշակած ծրագիր էր․ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, հասկանալով, որ այլևս անհնար է որևէ կերպ հարցը լուծել, փորձել են այն «գցել» ընդդիմության գրպանը, որպեսզի հետագայում Փաշինյանն ԱԺ ամբիոնից կոկորդ պատռի ու մատ թափ տա, թե՝ «դե պահող էիք պահե՞իք, ոչ թե փախնեիք Ղարաբաղից» կամ «որ պալատական հեղաշրջում տեղի ունեցավ ՀՀ հայտնի շրջանակների կողմից, բոլորդ ոգևորված ծափ էիք տալիս»։ Ստացվում է, որ Նիկոլի քավորությամբ է Արայիկը հրաժարական տվել, դե իսկ թե ինչ տեղի ունեցավ հետո, տեսանք բոլորս։
Հայտնի խոսք կա չէ, որ 40 օրվա մեջ, ամեն ինչ ջրի երես է դուրս գալիս․ էդ 40-օրյակն, իհարկե պայմանական ժամկետ է, բուն տրամաբանությունն այն է, որ ուշ թե շուտ ամեն ինչ ջրի երես է դուրս գալու ու զտվելու, թե ո՞վ, ի՞նչ է արել, ի՞նչ կեցվածք ընդունել, էնպես որ, էս մի ֆեյք օրակարգդ էլ գմփաց։