Ռուսական անօդաչուները թռել են ՆԱՏՕ-ի 2 երկրի վրայով
Международные новостиՌումինիան և Լատվիան՝ ՆԱՏՕ-ին անդամակցող երկրները, հայտնել են ռուսական անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերի մասին, գրում է գերմանական Bild թերթը:
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչի խոսքով՝ շաբաթ ռուսական մարտական անօդաչու թռչող սարք է կործանվել «երկրի արևելյան հատվածում»։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ անօդաչու սարքը Լատվիայի օդային տարածք է մտել հարևան Բելառուսից և ընկել Ռեզեկնե քաղաքի մոտ։
Ռումինիայի իշխանությունները հայտնել են, որ իրենց տարածքում ռուսական անօդաչու թռչող սարք են հայտնաբերել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ անօդաչու թռչող սարքն ընկել է Ռումինիայի տարածքում, մյուսների համաձայն՝ այն պարզապես թռել է դրա վրայով։ Ռումինիայի պաշտպանության նախարարությունն օդ է բարձրացրել F-16 կործանիչները, երբ ռուսական անօդաչու թռչող սարք է անցել և զգուշացրել մոտակա երկու շրջանների բնակչությանը վտանգի մասին։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն X-ում գրել է, որ Ռուսաստանը կոպտորեն խախտում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների օդային տարածքը։ Ջոանեն նման գործողություններն անվանել է «անպատասխանատու և պոտենցիալ վտանգավոր»։