Սեպտեմբերի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երկարսպասված՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի պրեմիերան
КультураՖիլմը անվանի հայ ծանրորդ, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի և սպորտային կարիերայի մասին է։ Գլխավոր հերոսուհուն մարմնավորում է Աննա Մաքսիմը, ով հանդիսանում է նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակը։
«Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա։ Ավտովթարի հետևանքով ստանալով լուրջ վնասվածք՝ Նազիկ Ավդալյանը 7 տարի դուրս է մնում մեծ սպորտից, ապա վերադառնում և, չնայած շրջապատի անվստահությանը, մարմնական անմարդկային ցավերին, դառնում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն` ապացուցելով, որ եթե կա կամք և աննկուն ոգի` ոչինչ անհնարին չէ։
Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Արտաշես Ալեքսանյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։
«Ավդալյանի կանացի կերպարն ինձ համար միշտ է ոգեշնչման աղբյուր եղել, իսկ նրա մասին ֆիլմ նկարահանելու գաղափարը շատ հանկարծակի եղավ: Մարզասրահում սովորականի պես պարապում էի, երբ մեջքս ցավեցրի, և առաջին միտքը տուն գնալն էր: Միանգամից մտածեցի, թե ինչ գնով են մեր մարզիկները հասնում հաջողությունների, և գլխումս հայտնվեց Ավդալյանի անունը: Հասկացա՝ նրա անցած ուղին ֆիլմի տեսքով պիտի ամրագրվի պատմության մեջ»,- ասաց Աննա Հարությունյանը:
Բացի այն, որ ֆիլմը Նազիկ Ավդալյանի կյանքի և անհավանական սպորտային կարիերայի մասին է, այն նաև ներկայացնում է ի դեմս Նազիկի հայ կնոջ անկոտրում տեսակը, ով կանգ չի առնում որևէ դժվարության առաջ: Կին, որ ուժեղ է առաջին հերթին ոգով: Ֆիլմի ասելիքը հետևյալն է. երբ կա անկոտրում կամք, նույնիսկ անհավանականը հավանական է դառնում:
«Երբ սկսում եմ որևէ գործ, կասկ
«Մի քանի անգամ առաջարկ ստացել եմ իմ մասին ֆիլմ նկարահանելու, սակայն մերժել եմ առաջարկները: Աննայի հետ, առաջին անգամ հանդիպելուց հետո 3 ժամ զրույց ունեցանք, իր մոտեցումը հարցերին, իր պատկերացումներն այս ամենի շուրջ շատ լուրջ էր ու ինձ հավատ ներշնչեց: Ես հենց սկզբում ասացի, որ ծանրաձողը բարձրացնելը, մարզիկի մասին ֆիլմ նկարելը հեշտ չէ և շատ դժվար ուղի է ընտրել: Մարզումների ընթացքում կասկածում էի, մտածում՝ գուցե դադարեցվեն մարզումները և չլինի ֆիլմը, բայց, ուրեմն պետք է լիներ: Աննան բնավորությամբ շատ ուժեղ է, ինչն էլ նրան օգնեց հաղթահարել այս դժվարությունները», - նշեց Նազիկ Ավդալյանը:
Մարինկա Ալեքսանյան
ՀՊՄՀ լրագրության 4-րդ կուրս