ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ծովահենների միջազգային օր (ոչ պաշտոնական), Սենթ Քիթս և Նևիս՝ Մեծ Բրիտանիայից անկախանալու օր, Սլովակիա՝ Առաջին ազգային խորհրդի հիշատակի օր, Չիլի՝ Ազգային բանակի օր, Ռուսաստան՝ Զինագործի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1666- Ոսկան վարդապետ Երևանցին Ամստերդամում 5000 տպաքանակով հրատարակել է հայերեն առաջին Աստվածաշունչը:
1883 –ծնվել է հանրահայտ կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:
1886 – ծնվել է բանաստեղծ Ահարոն Տատուրյանը:
1869– ծնվել է արևմտահայ գրող-երգիծաբան Երվանդ Օտյանը:
1920 –ծնվել է հայազգի կոմպոզիտոր Կարեն Խաչատրյանը:
1946-պաշտոնապես բացվել է Բյուրականի աստղադիտարանը:
1972 – ծնվել է շախմատի միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, որը մարզել է Քուվեյթի և Սինգապուրի ազգային հավաքականները, իսկ 2011 թվականից եղել է Լևոն Արոնյանի մարտավկան (նրա անունն է կրում շախմատային սկզբնախաղերից մեկը՝ Գրյունֆելդի պաշտպանություն, Նադանյանի տարբերակ):
1974– ծնվել է ռուսահայ սուսերամարտիկ, Օլիմպիական խաղերի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը:
1988- Շուշիում ադրբեջանցիները վառել են հայկական դպրոց և եկեղեցի, իսկ Ստեփանակերտում հայերը սկսել են վտարել ադրբեջանցիներին և վառել նրանց տները: Արդյունքում 3 օրվա ընթացքում զինվորականների հովանու ներքո Ստեփանակերտը մաքրվել է ադրբեջանցիներից, իսկ Շուշին դատարկվել է հայերից:
1993 –ծնվել է շախմատիստ Սամվել ՏերՍահակյանը, որը հայկական շախմատի պատմության մեջ ամենակրտսեր տարիքում գրոսմայստեր դարձած շախմատիստն է:
2006- երկարատև ընդմիջումից հետո լույս է տեսել «Հայք» թերթը՝ 1500 տպաքանակով:
2007-ավարտվել է մոնոներկայացումների 5-րդ «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային Շեքսպիրյան թատերական փառատոնը:
2010- Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում 95-ամյա դադարից հետո պատարագ է մատուցվել:
2011-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի նորանշանակ անդամ Տիգրան Մուկուչյանը:
2019-նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել՝ Արման Սարգսյանին նշանակելով ոստիկանության պետի պաշտոնակատար, Էդուարդ Մարտիրոսյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:
2023-Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից սկսվել է լայնամասշտաբ ռազմական ագրեսիա ընդդեմ Արցախի Հանրապետության: Հարձակումը սկսվել է զանգվածային հրթիռա-հրետակոծությամբ, ապա օգտագործվել են անօդաչու թռչող սարքեր, որին զուգահեռ առաջնագծի միջդիրքային հատվածներում ընթացել են ինտենսիվ մարտեր։
ԱՇԽԱՐՀ
21– վախճանվել է Հին Հռոմի մեծագույն բանաստեղծ Վերգիլիոսը:
86 – ծնվել է Հին Հռոմի կայսր Անտոնինոս Պիոսը:
866 –ծնվել է Բյուզանդիայի կայսր Լևոն 6-րդ Իմաստասերը:
1356 –Պուատիեի ճակատամարտում անգլիացիները հաղթել են ֆրանսիացիներին, բազմաթիվ ասպետներ սպանվել են, իսկ Ֆրանսիայի թագավոր Իոհան 2-րդ Բարին գերեվարվել է:
1551-ծնվել է Ֆրանսիայի և Լեհաստանի թագավոր, Լիտվայի մեծ կոմս Հենրիխ 3-րդ Վալուան:
1618– սկսվել է Պլզենի ճակատամարտը, որը Երեսնամյա պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկն է համարվում:
1648-ֆրանսիացի գիտնական Բլեզ Պասկալը ապացուցել է մթնոլորտային ճնշման գոյությունը:
1710 –վախճանվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:
1730 –ծնվել է ֆրանսիացի քանդակագործ, կլասիցիզմի ներկայացուցիչ Օգյուստեն Պաժուն:
1783 –Լյուդովիկոս 16-րդի ներկայությամբ Վերսալից օդ բարձրացած «մոնգոլֆերան» իր հետ 8 կիլոմետր հեռավորությամբ տարել է ոչխար, աքաղաղ և բադ:
1812 –վախճանվել է միլիարդատերների Ռոտշիլդյան դինաստիայի հիմնադիր Մայեր Ամշել Ռոտշիլդը:
1888 – Բելգիայի Սպա քաղաքում անցկացվել է առաջին գեղեցկության մրցույթը, հաղթել և 5000 ֆրանկ պարգևը ստացել է 18 – ամյա գվադելուպցի կրեոուլուհի Բերտա Սուկարեն:
1893– Նոր Զելանդիայում առաջին անգամ կանայք ընտրելու իրավունք են ստացել:
1926– Իտալիայի Միլան քաղաքում բացվել է Ջուզեպե Մեացայի անվան Սան Սիրո մարզադաշտը:
1928 –Նյու Յորքում տեղի է ունեցել Միկի Մաուս մկնիկի մասին մուլտֆիլմի պրեմիերան. մկնիկն այն ժամանակ ձայն չի ունեցել և քիչ է նման եղել ներկայիս իր տեսքին:
1935 –վախճանվել է ռուս գիտնական Կոնստանտին Ցիոլկովսկին։
1939 –Կարմիր բանակը մտել է Վիլնյուս:
1969 – կայացել է Ми-24 ուղղաթիռի առաջին թռիչքը:
1969-ծնվել է ռուս խորհրդային և ավտրալիական բռնցքամարտիկ Կոնստանտին Ցզյուն:
1982 - Սքոթ Ֆալմանն առաջին անգամ Քարնեգի-Մելոն համալսարանում ցուցադրել է իր հորինած ժպիտիկները՝ սմայլիկները։
1985– Մեքսիկայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 10000 և վնասվածքներ ստացել՝ մոտ 30000 մարդ:
1993– վախճանվել է անգլիացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիլ յամ Գոլդինգը:
2006– Թայլանդում ռազմական հեղաշրջում է իրականացվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում