Զգեստապահարանի կարևոր մաս, որն օգնում է պաշտպանվել եղանակային քմահաճույքներից. «Փաստ»
Lifestyle«Փաստ» օրաթերթը գրում է.
Կոֆտան բրդյա տրիկոտաժե վերնազգեստ է՝ ներքևից վերև ամրացումներով։ Այն որպես հագուստ բազմաֆունկցիոնալ է, կարևոր դեր է խաղում մարդու կյանքում, տաքացնում է մարմինը, տալիս է վստահություն և հմայք։ Հայտնի է, որ նույնիսկ հին ժամանակներում էին մարդիկ մտածում, թե ինչպես պաշտպանեն իրենց մարմինը շոգից ու քամիներից։ Հնարամիտ հին մարդիկ էլ պատրաստել են առաջին կոֆտաներն ու տունիկաները՝ մշակված կաշվից լայնորեն օգտագործելով նաև տերևներ և նույնիսկ ձկների լողափամփուշտներ։ Առաջին տաբատները, անձրևանոցներն ու կոֆտաները անշնորհք էին կարված ու զարդարված էին խեցիներից ու քարերից պատրաստված ուլունքներով։ Հագուստի արտադրությունը, որպես կանոն, ընկնում էր մարդկության իգական կեսի վրա, մինչդեռ տղամարդիկ որսորդությամբ էին զբաղվում։ Ժամանակի ընթացքում տնային տնտեսուհիները սովորեցին կարի այնպիսի մեթոդ, ինչպիսին է ձեռագործ կտորը:
Նման ձեռագործ հագուստներ, որոնք նման են կոֆտային, սկսել են կրել Հին Եգիպտոսում, որտեղից էլ այն 13-րդ դարում «գաղթել» է եվրոպական երկրներ։ Սկզբում կոֆտան կրում էին միայն տաքանալու համար, իսկ կոճակներով կոֆտաներ նավաստիները կրում էին նաև վատ եղանակից պաշտպանվելու համար։ «Կոֆտա» բառը գալիս է գերմանական kofta-ից, իսկ դա իր հերթին թուրքական «kaftan»-ից: Ժամանակակից կոֆտաները միայն ձեռագործ չեն, դրանք բավականին հաջողությամբ կարվում են տարբեր կտորներից։ Կոֆտան կարող է լինել կամ ամրակներով (կոճակներ, կեռիկներ) կամ կայծակաճարմանդով, որը հասնում է մինչև պարանոցը։ Երբեմն դրանք լինում են օձիքով, որը պաշտպանում է կոկորդը ցրտահարությունից և փոթորկոտ քամիներից։ Կոֆտաների վրա հաճախ կարում են տարբեր գրպաններ, և երբեմն դա կարող է լինել գեղեցկության պարզ իմիտացիայի նպատակով:
Կոֆտան խթան է հանդիսացել հագուստի այնպիսի տեսակների առաջացման համար, ինչպիսիք են սվիտերները, բաճկոնները, ջեմպերները և այլն: Այդ վերնազգեստը ներդաշնակ է ջինսե և տաք տաբատների հետ։ Կանանց կոֆտաները հաճախ հասնում են մինչև գոտկատեղը, բայց կան անգամ տեսակներ, որոնք ծածկում են ազդրերը։ Այդ զգեստն իսկական գտածո է տղամարդկանց և կանանց համար՝ գույների և ոճերի լայն տեսականիով: Կոֆտան նաև նորաձևության սիրահարների զգեստապահարանի կարևոր մասն է, այն նաև օգնում է պաշտպանվել եղանակային քմահաճույքներից և կարող է ընդգծել յուրաքանչյուր մարդու գեղեցկությունն ու յուրահատկությունը: Դա հագուստի ունիվերսալ տարր է, անգամ կարելի է համադրել բիզնես ոճի հետ և տպավորիչ տեսք ստանալ այդ էլեգանտ զգեստի հավելումով։ Կոֆտա կրում են բոլոր սերունդները՝ երիտասարդներից մինչև մեծերը: Կոֆտայի հիմնական առավելությունն այն է, որ միշտ կարելի է այն արձակել, երբ եղանակը տաք է, և կոճկել, երբ ցուրտ է:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում